Ստեփանակերտի խանութներում հայտնաբերվել և խոտանվել են ժամկետանց ապրանքներ

Հունիսի 28-ից մինչև հուլիսի 15-ը Ստեփանակերտ քաղաքի 59 տնտեսավարող սուբյեկտում իրականացված դիտարկումների արդյունքում 38 վաճառակետերում ժամկետանց ապրանքներ չեն հայտնաբերվել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ` 11 տնտեսավարող սուբյեկտում հայտնաբերվել և խոտանվել են ժամկետանց՝ կաթնամթերք 2,78 կգ, սփրեդ 1,7 կգ, հյութամթերք 16,46լ, հրուշակեղեն 4,67կգ, քաղցրավենիք 6,055կգ, միս-մսամթերք 19,984կգ, մարինադ 3կգ, թեյ 0,57կգ, մայոնեզ 2,2 կգ, կետչուպ 2,76կգ, մակառոն 1,21 կգ, մանկական սնունդ 0,8 կգ և հանքային ջուր 3լ:

Տեսանյութեր

Լրահոս