Հուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:
Հետևեք իրավիճակին azatutyun.am-ի, «Ա1+»ի և 1in.am-ի ուիղ թողարկումներով։
Քրքումից պատրաստված դիմակն արագ և արդյունավետ կերպով վերացնում է աչքերի սև շրջանակներն ու վերադարձնում է աչքերի թարմ տեսքը: Այս դիմակի բաղադրատոմսը մեզ է հասել Հնդկաստանից, որտեղ քրքումն օգտագործվում է ոչ միայն կերակուրների մեջ, այլև՝ մաշկի խնամքի:
Երեւանի Խորենացի փողոցում առանց դադարի մարդ բերման ենթարկող ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը։
ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը իրենց համախոհներին քիչ առաջ տեղեկացրել են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում։ Զրուցարանի խոսակցության ավարտ
Ի նշան Խորենացու փողոցում կատարվող դեպքերի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ նստել են Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում:
Հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:
Քիչ անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում Արամի վերաբերյալ միջնորդությունն արդեն պետք է քննության առարկա դառնա: Իսկ Պավել Մանուկյանը, չնայած՝ իր այդ ծանր առողջական վիճակին, հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իրեն բերեն դատարան: Իր նկատմամբ էլ առկա է միջնորդություն:
Խորենացի փողոցի ՊՊԾ գունդ տանող հատվածում այսօր հանրահավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին: Այս մասին 168.am-ին փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հրաժարվելով մանրամասներ նշել:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:
«ՆԱՏՕ-Հայաստան երկկողմանի հարաբերություններն ուրվագծում է հենց հայկական կողմը»
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա 2016թ. աշնանը` Ադրբեջանում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»` հղում կատարելով թուրք դիվանագիտական աղբյուրին:
Ադրբեջանական «Ազերիշիգ» ընկերությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման համակարգերը բարելավելուն միտված վարկային համաձայնագիր, հայտնում է Trend-ը` վկայակոչելով բանկի Բաքվի ներկայացուցչությանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով այս տարվա մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 50 հազար եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում կտրամադրվի Մատաղիսի գործով արդարացված ամբաստանյալներին:
«Սասնա ծռերը» պետք է իրենց անելիքն իմանան՝ անեն: Այս պահին շատ բաներ անհասկանալի են:
Այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գիշերը փոխհրաձգության ժամանակ վիրավորված, զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։ Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն։
Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:
Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում են ՊՊԾ գնդի տարածքում բուժանձնակազմին պահելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին նշվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտնել է ավելի քան 15 հազար մարդու ձերբակալության մասին` կապված երկրում հեղաշրջում կատարելու փորձի հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չունի բավականաչափ գիտելիքներ երկիրը ղեկավարելու համար:
Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:
Դերասան Հովհաննես Ազոյանն իր զայրույթն է արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարձրագոչ հայտարարություններ են անում, սակայն, երբ գալիս է գործելու պահը, ետ են քաշվում:
«Առաջիկա ժամվա ընթացքում հանդես կգամ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»:
Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանը հավանության է արժանացրել Իսպանիայի կազմից դուրս գալու պլանը, հայտնում է El Mundo-ը:
Մարդու իրավուքների պաշտպանի ներկայացուցիչները ոստիկանության Շենգավիթի բաժնում տեսակցել են Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Այս մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Սիրիայի Կամիշլի քաղաքում (Սիրիական Քուրդիստան) մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 50 մարդու, վիրավորների թիվը`70-ի:
Հուլիսի 27-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 4 նրբանցքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՔՊ-ն վստահ է, որ երկրում հաստատված վստահության ճգնաժամի միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից