ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման փաստի առնչությամբ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման փաստի առնչությամբ:
Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 2016թ. հուլիսի 17ին զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական
գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27ին` ժամը 19.50ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան): Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38219րդ հոդվածի 3րդ մասի 1ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի
վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
«Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին
մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլոմանկավարժ»,ասված է «Արմենպրես»ին տրամադրված պարզաբանման մեջ: