Բաժիններ՝

Դավութօղլուն խոստովանել է, որ ռուսական «Սու-24»-ը խոցվել է իր հրամանով

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ հենց ինքն է տվել անցած տարվա նոյեմբերին ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելու հրամանը, գրում է Hurriyet Daily News պարբերականը:

Դավութօղլուի խոսքով`այդ հրամանը վերաբերել է ոչ միայն ռուսական ինքնաթիռներից մեկին, այլև թուրքական օդային տիրույթի անվտանգության ապահովմանը:

«Մեր երկրի սովորույթներին համապատասխան` վարչապետը գրավոր կարգով Գլխավոր շտաբին հանձնում է զինված ուժերի կիրառման կանոնները: Ես նման հրաման եմ արձակվել հոկտեմբերի 10-ին»,- հայտնել է Դավութօղլուն NTV-ին տված հարցազրույցում:

Հոկտեմբերյան հրամանը տարածվել է բոլոր ինքնաթիռների վրա, որոնք հատում են թուրքական օդային տիրույթը առանց թույլտվության, այլ ոչ միայն սիրիականների, հայտարարել է Դավութօղլուն:

Նրա խոսքով`հրամանը տրվել է «Սիրիայում օպերացիա անցկացնող ռուսական ինքնաթիռների կողմից կրկնվող խախտումներից հետո», հայտնում է Hurriyet Daily News-ը:

«Ճիշտ չէ հարցեր բարձրացնել տեղի ունեցածից 8 ամիս անց … Ես կվերցնեի ինձ վրա նույն քաղաքական պատասխանատվությունը, անգամ եթե դա այսօր տեղի ունենար»,- Դավութօղլուի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս