Ռուսաստանը 48 տոկոսով ավելացրել է պաշտպանական ծախսերը
Ռուսաստանի պաշտպանական ծախսերը 2015թ. կազմել են 2,9 տրլն ռուբլի: ՌԴ-ի նման տվյալներ է ներկայացրել UNODA-ն (ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով գրասենյակ): Մոսկվան ամենից շատ գումար է ծախսել ռազմածովային ուժերի վրա:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացրած տվյալների հիման վրա պարզ է դառնում, որ ՌԴ-ի ռազմական ծախսերը 2015թ. ավելացել են 48 տոկոսով` համեմատած անցած տարվա հետ:
2015թ. պաշտպանական ծախսերի ընդհանուր գումարը ավելացել է 1,9 տրլն ռուբլով` մինչև 2,9 տրլն ռուբլի:
Ռուսաստանն ամենից շատ գումար է ծախսել ռազմածովային ուժերի վրա` ավելի քան 700 մլրդ ռուբլի: Դա 38 տոկոսով ավելի է 2014թ. համեմատ: Սակայն ամենից զգալի աճ են ցուցադրել երկրի ռազմաօդային ուժերի վրա կատարված ծախսերը, որոնք ավելացել են 66 տոկոսով` մինչև 662,4 մլրդ ռուբլի: Ցամաքային ուժերի ծախսերն ավելացել են 19 տոկոսով և կազմել 582,5 մլրդ ռուբլի:
Մոտ 1 տրլն ռուբլի նշված է «Զինված ուժերի այլ տեսակներ» կատեգորիայում: ՄԱԿ-ի ստանդարտով` պետությունները այդ կատեգորիայում կարող են ներառել զինված խմբավորումների վրա կատարվող ծախսերը, որոնք ի վիճակի են անցկացնել ռազմական օպերացիաներ, օրինակ` Ներքին զորքերի կամ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը, գրում է РБК-ն: