«Հայաստանում ավելի շատ համակրում են զինված անձանց, քան նրանց պատանդներին». Eurasianet.org-ի անդրադարձը

Երևանում ոստիկանության գնդի վրա հարձակումը բարձրացրեց մի շարք հարցեր այն մասին, թե արդյոք բռնությունը Հարավային Կովկասում թույլատրելի ճանապարհ է բարեփոխումների խթանման համար, «Հայաստան. բռնությունը թույլատրելի՞ գործիք է դարձել փոփոխությունների համար», գրում է Eurasianet.org-ը:

Զինված խմբի անդամները, որոնք վերահսկում են Էրեբունիի ոստիկանության գունդը հուլիսի 17-ից, սպանել են ոստիկանության մեկ սպայի, վիրավորել մի քանիսին և պատանդների վերցրել, ունեն բազմաթիվ համակիրներ:

Eurasianet.org պարբերականը տեղեկացնում է, որ զինված խմբի անդամները «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ են և խումբը հիմնականում բաղկացած է Արցախի պատերազմի վետերաններից:

Նշվում է, որ խումբը, որի գործողությունները, թվում է, թե դուրս են գալիս ընդունված շրջանակից, վայելում է հասարակության աջակցությունը: Անցած օրերին բազմաթիվ հայեր են սկսել աջակցել այդ վետերաններին:

ppc

Փողոցներում հավաքված մարդիկ և սոցցանցերում օգտատերերը տեղի ունեցող դեպքերը մեկնաբանում են որպես բարեփոխումների տանող միակ ճանապարհը, որի միակ «լեզուն» կարող է հասկանալ կառավարությունը (ուժի լեզու):

Նշվում է, որ հիասթափությունը երկրում փոփոխությունների բացակայության նկատմամբ, հասարակության գիտակցության մեջ արմատական տրամադրություններ է առաջացնում:
Անցած օրերին, անգամ նրանք, որոնք աջակցում են ժովրդավարական բարեփոխումներին, իրենց աջակցությունն են հայտնել զինված խմբի անդամներին:

Նշվում է, որ «Էլեկտրիկ Երևանի» առաջնորդներից Դավիթ Սանասարյանը նույնպես արդարացնում է նրանց գործողությունները:

Լարվածությունն իր գագաթնակետին է հասել հուլիսի 19-ին, երբ ոստիկանական գնդի հարևանությամբ բնակվող երիտասարդները ոստիկանների հետ բախումներ ունեցան իրենց ճանապարհը անվտանգության նկատառումներով փակելու համար:

ppc.jpg222

Պարբերականն իր մյուս` «Հայաստանում ավելի շատ համակրում են զինված անձանց, քան նրանց պատանդներին» հոդվածում գրում է, որ չնայած պատանդների հետ կապված ճգնաժամին, հասարակության համակրանքը զինված խմբի անդամների կողմն է:

Նշվում է, որ խմբի անդամների մեծ մասն Արցախյան պատերազմի մասնակիցներ են, որոնց մի մասն արժանացել է բազմաթիվ պարգևների: Նրանք պահանջում են ազատել կալանավորված ընդդիմադիր ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին և պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Դարձյալ շեշտվում է, որ բազմաթիվ երևանցիներ չեն համակրում կառավարությանը, որը վայելում է կոռումպացվածի համբավ և ճնշում է մարդու իրավունքները երկրում:

Պարբերականը նշում է, որ երկրի կառավարությունը դադարել է զինված խմբի անդամներին «ահաբեկիչներ» անվանել:

Դիտորդների կարծիքով՝ դա ցույց է տալիս, որ նրանք ընդունում են նրանց հանդեպ հանրային աջակցությունը:

ppc.jpg44

Նշվում է, որ ԱԱԾ-ն դատապարտում է զինված խմբի գործողությունները և կոչ անում վերջիններիս վայր դնել զենքերը:

Զինված խմբի անդամները հաստատակամ են մեռնել, քան վայր դնել զենքերը, գրում է պարբերականը:

Տեսանյութեր

Լրահոս