Կիտրոնով և մեղրով բուժիչ կիսել

Կիսել շատերն են սիրում: budetezdorovy կայքն առաջարկում է համեղ կիսելի բաղադրատոմս, որը ոչ միայն կհագեցնի ծարավը, այլև կլուծի առողջական մի քանի խնդիրներ:

Մեղրով և կիտրոնի հյութով պատրաստված կիսելը կմաքրի աղիներն ու անոթները, կլավացնի իմունային համակարգը և կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից:

Բաղադրություն

• 1 լ ջուր
• Կիտրոն
• Շաքարավազ
• 5 ճ/գ կարտոֆիլի օսլա
• 100 գ մեղր

Կարդացեք նաև

Այս համեղ կիսելը կօգնի մրսածության դեպքում, հատկապես՝ աշնան սեզոնին, երբ մարդու իմունային համակարգը համեմատաբար ավելի թույլ է:
Պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է մեկ բուռ կիտրոնի կեղևի քերուկը լցնել տաք ջրի մեջ, թողել թրմվի կես ժամ, ապա քամել, ավելացնել շաքարավազ և խառնուրդը հասցնել եռման ջերմաստիճանի, ապա ավելացնել օսլան:

Խառնուրդը կրկին հասցնել եռման ջերմաստիճանի, վերցնել կրակից և ավելացնել 3 թ/գ կիտրոնի հյութը, մեղրը: Ըմպելիքը սառեցրեք և խմեք:
Բուժիչ կիսելն ուղղակի անփոխարինելի է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս