Բաժիններ՝

Օլանդը հայտարարել է Ֆրանսիայում ազգային գվարդիայի ստեղծման մասին

Ֆրանսիայում բնակիչներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու նպատակով ստեղծվելու է ազգային գվարդիա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահը, ազգային գվարդիան ձևավորվելու է ոստիկանության և ժանդարմերիայի գործող ռեզերվներից: Նոր կառույցի հիմնական խնդիրն է լինելու ապահովել բնակչության պաշտպանությունը ահաբեկիչների հարձակումներից, հայտնում է BBC-ն:

Ազգային գվարդիայի ստեղծման շուրջ խորհրդատվությունները Ֆրանսիայի խորհրդարանում սկսվելու են սեպտեմբերին:

Օլանդի խոսքով` նոր կառույցը պետք է ստեղծվի որքան հնարավոր է արագ, որպեսզի պաշտպանի ֆրանսիացիներին:

Ազգային գվարդիան առաջին անգամ ստեղծվել է Ֆրանսիայում 1789 թվականին` հեղափոխության արդյունքները պաշտպանելու նպատակով, 1872-ին այն լուծարվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031