![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ ԶՈւ ավիացիոն էսկադրիլիայում թռիչքներ են իրականացրել օդաչու-հրահանգիչները
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/11525.jpg)
ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը:
Ուսումնամարզական թռիչքների նպատակն էր ստուգել օդաչու-հրահանգիչների թռիչքային հմտությունները և հրահանգչամեթոդական պատրաստությունը: Օդաչու-հրահանգիչները թռիչքների ընթացքում մեկ անգամ ևս հաստատել են պատրաստվածության բարձր մակարդակը: