«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքը Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում արդեն հետզհետե հավաքում են «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհները:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր ասուլիսի ժամանակ կոչ էր արել ժամը 19:30-ին համախմբվել Ազատության հրապարակում՝ քննարկելու երկրում տիրող իրավիճակը:
Հրապարակի հարթակում այսօր տեղադրված են բարձրախոսներ, ինչը երեկ բացակայում էր: Հարթակում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
https://www.youtube.com/watch?v=xIV2DrW46eE