Ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը կամ վատացումը, դեսպանի խոսքով՝ Հայաստանի վրա դրական կամ բացասական ազդեցություն չի ունենա. «Գոնե սահմանի երկայնքով անվտանգության ապահովումն ավելի կուժեղանա, որովհետև, եթե Ռուսաստանը և Թուրքիան, բացի ամեն ինչից, պետք է ահաբեկչության դեմ պայքարեն, այդ դեպքում սահմանն այստեղ պետք է որ ավելի ապահով լինի: Ղարաբաղյան հարցում նույնպես առաջխաղացում չի լինի։ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն Ադրբեջանի հարցում, կմնա նույն բարեկամական հարաբերությունները, բայց կարող է Թուրքիան մի փոքր ավելի ճկուն լինել Ղարաբաղի հարցերի ուսումնասիրման ու հետագա զարգացման համար»:
Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնություններից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ծնվել է «Արմքոմեդի» հաղորդման համահեղինակ և վարող Նարեկ Մարգարյանի և Մաշա Գասպարյանի որդին՝ Մարկը: Հաղորդավարը երեկ իր ուրախությամբ կիսվել է ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
Բաղդադի շիական դամբարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 30 մարդու, վիրավորների թիվը մոտ 50 է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ծառայությունների մատուցման և հատկապես ավիափոխադրումների ոլորտում սպառողների և ծառայություն մատուցողների շահերի պաշտպանության առումով Հայաստանը լուրջ վերանայումների կարիք ունի:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրո-2016-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի կողմից 0:2 հաշվով կրած պարտությունը:
Ծանր խաղ էր լուրջ թիմի՝ աշխարհի չեմպիոնների դեմ: Մենք ունեինք դժվարություններ, բայց մենք հենց սկզբից էլ չնահանջեցինք: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք վերահսկում իրավիճակը:
ՆԱՏՕ-ն փոխում է Եվրոպայի նկատմամբ ռազմավարությունը ու ներկայում անցում է կատարում Ռուսաստանի զսպման քաղաքականության, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, հայտնում է RIA Novosti-ն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին ու երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները:
Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ և անխափան կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:
ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես արգելել են ինքնաթիռներին թռչել Դալլասի վրայով հրաձգությունից հետո, որի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտնում է BBC-ն:
Մոսկվայի մետրոյում տեխնիկական անսարքությունների պատճառով կասեցվել է գնացքների երթևեկությունը «Կոտելնիկիիից» մինչև «Կուզմինկի» կայարան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝հղում կատարելով Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Արևմուտքին շարունակել պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել Մինսկի պայմանավորվածությունները:
Հուլիսի 7-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հուլիսի 8-ին Կարինե Մանսուրյանի սպանության, վերջինիս ամուսնուն ու դստերը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Դալլասում 4 ոստիկան է սպանվել դիպուկահարի կողմից՝ որպես վրեժխնդրություն ոստիկանության կողմից նախօրեին 2 սևամորթ քաղաքացու սպանության, հայտնում է BBC-ն:
Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամեր առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
Թվում է, թե Մխիթարյանի ժամանումը հայերի առաջին մուտքն է այս մեծ քաղաք: Սակայն հայերը, ավելի քան 200 տարի է, ինչ իրենց հետքն են թողել Մանչեսթերի քաղաքային մշակույթում և ձեռնարկատիրական հոգում:
Գերմանացի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը ցանկացել է հատուկ նշանակության CC-ականների խումբ ուղարկել Վատիկանից Հռոմի պապ Պիոս XII-ին առևանգելու նպատակով, հայտնում է Daily Mail-ը:
«Մենք կարիք ունեն վարձելու աշխատակիցների, բայց չենք կարողանում գտնել բավարար քանակի լավ թեկնածուներ: Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մեր աշխատակիցն առաջարկեց կլոնավորել Սիլիկոնյան հովտի բարձր որակավորմամբ մասնագետներից մեկին: Նա կատակում էր, բայց գաղափարն իրագործեցինք»,-ասել է նա:
Մեծ Բրիտանիայի առաջին ռակետ Էնդի Մարեյն Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում հաղթելով Ժո-Վիլֆրեդ Տսոնգային 7:6, 6:1, 3:6, 4:6, 6:1 հաշվով, մեկնաբանեց այն պնդումը, որ հանդիսանում է «ազգի վերջին հույսը»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:
Ցելյուլիտը ենթամաշկային ճարպ է, որը տհաճ «փոսիկներ» է առաջացնում մաշկի վրա: Սովորաբար ցելյուլիտը հայտնվում է կանանց կոնքերի և ոտքերի վրա: Ցելյուլիտը հաճախ կոչում են նաև «նարնջի կեղև», քանի որ այն հենց այդպիսի տեսք ունի:
Lada ավտոմեքենաների վաճառքի ծավալները այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազել են 15%-ով
«Ինտերը» հետաքրքրվում է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դմիտրի Պայեի ծառայություններով:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2016 թվականի հունվար-մայիսին կազմել են 441.4 մլրդ դրամ
Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան և ավագ Բաստիան Շվայնշտայգերը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»: