Արհեստական ինտելեկտն օգնել է փրկել քաղցկեղով հիվանդ կնոջ կյանքը

Տոկիոյի բժշկական հետազոտությունների համալսարանի մասնագետները մարդուն բուժելու համար օգտագործել են արհեստական ինտելեկտը:

Կնոջ մոտ հայտնաբերվել էր լեյկոզի բարդացած տարբերակ, սակայն երկարատև թերապիաներն օգուտ չէին տալիս: Հենց այդ ժամանակ մասնագետները որոշել են օգտագործել IBM Watson համակարգը: Կնոջ հետազոտությունների պատասխանները համակարգի միջոցով համեմատվել են ավելի քան 20 միլիոն այլ պատասխանների հետ: Արհեստական ինտելեկտը բացահայտել է, որ կնոջ մոտ նկատվում է քաղցկեղի ոչ սովորական տեսակ, որը պետք է այլ կերպ բուժել: Կարճ ժամանակ անց բուժումներն օգուտ են տվել:

Սա առաջին դեպքն էր, որ արհեստական ինտելեկտն օգտագործվում էր մարդու կյանքը փրկելու գործում:

703210

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031