
Քաղաքացին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տա

Օգոստոսի 9-ին, ժամը 07.45-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 08.45-ին հայտնաբերվել է քաղաքացու դին (1948 թ. ծնված Մ.Գ.):
***
Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: