Պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Արամայիս Թ.-ի գործողություններից տուժած անձի ինքնությունը:
Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին:
Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված անձը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել Մատայի որոշման վերաբերյալ: Ավելի վաղ Մատան նշել էր, որ ցանկանում է հեռանալ ակումբից:
Հուլիսի 8-ին, ժամը 16.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծին տանող հատվածը տեղումների հետևանքով ջրաբերուկներից միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել, սակայն նմանատիպ այլ դեպքեր դրան չեն հաջորդի, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ծանրամարտիկների արյան նմուշների ստուգման արդյունքները: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել է արգելված խթանիչ:
Նման վիճակ է նաև թ. 78 դպրոցի՝ բառի ամենաուղիղ իմաստով՝ գլխին կառուցած բազմահարկ շենքը, որը, Աստված ո՛չ անի, երկրաշարժի ժամանակ փլվելու է ուղիղ դպրոցի վրա:
Հուլիսի 8-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղի ջրագիծը. անհրաժեշտ է օգնություն:
ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առաջ և ոչ մի այլ երրորդ երկիր չի կարող որոշել նրանց ապագան: Այս մասին ՆԱՏՕի գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:
Արեւմուտքը, որը սիրիական պատերազմում իր դերակատարությամբ բախման կետերի էր առաջնորդել Անկարային եւ Մոսկվային, այլ հարթության վրա նեղ անկյունների մատնելով երկու պետությունների համագործակցության անհրաժեշտությունը ընդգծած կլիներ այս ձեւով:
Անգլիական «Լիվերպուլ»-ը հայտնել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին: Նոր պայմանագրի համաձայնության ժամկետը դեռ չի հաղորդվում: Գերմանացու նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2018 թվականին:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 8-ին կազմել է 476.72 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ադրբեջանում բնակչության բանկային ավանդները 2016թ. հունիսի 1-ի դրությամբ կազմում են 7 մլրդ 565,9 մլն մանաթ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում կատարելով Ադրբեջանի Կենտրոնական բանկին:
«Միասնական արժույթի ներդրման հարցը չի քննարկվում ԵԱՏՄ որևէ հարթակում, քանի որ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում չի խոսվում միասնական արժույթի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ադրբեջանական contact.az կայքը տեղեկացնում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ոչ մի տեղեկություն չկա «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Խագանի Նասիրովի մասին: Կուսակցությունում կարծում են, որ նա կալանավորված է:
Եզդիական համայնքի ներկայացուցիչները դիմեցին նաեւ ԱԺ քաղաքական ուժերին՝ կոչ անելով միանալ ԲՀԿ-ի օրենսդրական նախաձեռնությանը՝ եզդիների հանդեպ Հյուսիսային Իրաքում տեղի ունեցածը ցեղասպանություն որակելու համար։
Ռուսական զենքն ավելի արդյունավետ է դառնում, սակայն, միաժամանակ, այն բավական հասարակ է շահագործման և ոչ քմահաճ՝ սպասարկման հարցում, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ցերեկը մոտ ժամը մեկին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն:
Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:
Կրեմլում հաշվարկում են, որ առողջ բանականությունն ու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ հակամարտությունից խուսափելու ձգտումը կհաղթանակեն: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շարունակել ՌԴ-ում արտերկրից, առաջին հերթին՝ ՀԱՊԿ երկրներից ժամանած զինվորականների ուսուցումը, հայտնում է RIA Novosti-ն:
Հուլիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ ս․թ․ հուլիսի 6-ին ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ:
Վարշավայում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Գագաթաժողովի բացումից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին ներկայացրել է հանդիպումների օրակարգը:
Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը մինչ հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի պաշտոնական մեկնարկը ստորագրել են «ԵՄ-ՆԱՏՕ ղեկավարների համատեղ հռչակագիրը»:
«Այնտեղ ոչ մի մենաշնորհ չկա: Կա մեկ լաստանավ, որը մշտապես գործել է, սեփականատերը բուլղարական ընկերություն է` Վառնա-Նովոռոսիյսկ-Փոթի և հակառակ ուղղությամբ չվերթներով: Մեր խոշոր փոխադրողներից մեկը երկու լաստանավ է վարձակալել: Ինքնին պարզ է, եթե վարձակալելել է, առաջին հերթին, իր սեփական բեռների համար է»,- ասաց Արսեն Ղազարյանը` հավելելով, որ լաստանավով բեռները տեղափոխվում են ըստ հերթա կանության: