Բաժիններ՝

H&M-ը շվեդ օլիմպիականներին աղբից պատրաստված համազգեստ է հագցրել

Շվեդիայի H&M ընկերությունը համազգեստ է կարել ազգային օլիմպիական հավաքականի համար: Վերամշակված նյութերից ստեղծված շորերով մարզիկները ներկայացել են Ռիո դե ժանեյրոյում 2016-ի Խաղերի բացման արարողությանը, հաղորդում է WWD-ը:

Հագուստի ստեղծմանը մասնակցել են իրենք՝ մարզիկները: Զգեստների որոշ մանրամասներ կատարված են վերամշակված պլաստիկե շշերից, իսկ որպես օժանդակ նյութեր, օգտագործվել են այն հին իրերը, որոնք գնորդները հանձնել են խանութներ՝ վերամշակման համար:

H&M-ը կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստ, կոշիկ եւ մասսմարկետի սեգմենտում աքսեսուարներ, ինչպես նաեւ տան համար ապարանքներ արտադրող եւ վաճառող ընկերություն է: Հիմնվել է 1947 թվականին Շվեդիայում:

2004 թվականից սահմանափակ քանակներով համատեղ հավաքածուներ է ստեղծում հայտնի դիզայներների եւ նորաձեւության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելլա Մակքարթնիի, Versace-ի եւ Balmain-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս