Նիստում հավանության է արժանացել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Աբգարյանի մահվան դեպքի առթիվ:
Ռիո-2016-ում ձյուդոյի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած հոլանդացի մարզիկ Դիրկ Վան Տիխելտը Կոբակաբանայում վնասվածք է ստացել բրազիլացի գողին հետապնդելիս: Հոլանդացի մարզիկն ընկերոջ հետ տոնելիս է եղել իր նվաճումը, երբ հայտնվել է չարագործը ու հափշտակել ընկերոջ հեռախոսը:
Oգոստոսի 9-ին Վարդենիսի մշակույթի տանը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մունակյանը: Զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այսօր տեղի է ունեցել Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի նիստին ներկա էին ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ: Տարածքային խորհուրդը քննարկեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և որոշեց սեպտեմբերի 18-ին Աշտարակի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Արշալույս Մեջլումյանին:
«Հայաստանն Անդրկովկասում մեր ռազմավարական գործընկերն է և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում, ամենազգայուն գծերով` և´ միջազգային հարթակում` նկատի ունենալով առաջին հերթին ԱՊՀ տիրույթը»,- ասել է Պուտինը Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Դիլիջանի բնակչուհի Գ.Կոխլիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ անձնապես Ձեզ, նաև ռուսական կողմին հայտնել իմ երախտագիտությունն այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման համար: Եվ, իհարկե, այստեղ չափազանց կարևոր է, որպեսզի կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք դրան պատրաստ ենք»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նրան կտեղեկացնի Բաքվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով վերջին բանակցությունների մասին, որն ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Վաճառված գույքիս համար ընդհանուր 130.000 դոլարի 80.000 դոլարը նրանից ես ստացա 1997-֊2003թթ. ընթացքում, իսկ մնացած 50.000 դոլարն առ այսօր չեմ կարողանում ստանալ, քանի որ տարբեր պատրվակներով նա հրաժարվում է վճարելուց և ինձ հետ հանդիպելուց։
31-րդ ամառային օլիմպիական խաղերում 1-օրյա դադարից հետո պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի 4 ներկայացուցիչ: Հայ մարզիկներից առաջինը հանդես կգա 56կգ քաշային բռ նցքամարտիկ Արամ Ավագյանը: Հայ մարզիկի ելույթն սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 18:30-ին:
Ղազախստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է գործի դրել իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ` վերականգնելու Մոսկվայի և Անկարայի կապերը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Լրատվամիջոցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ):
«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանը եւ հավելել. «Չավուշօղլուի նախորդը եւս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ եղել է փոփոխական դաշնակից, հատկապես վերջին ամիսներին, իր խմբագրականում գրում է Financial Times-ը: Բոլորովին վերջերս Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կարելի էր բնորոշել որպես «սառցե», իսկ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համերաշխություն է հայտնում Էրդողանին:
Պետք է նշեմ, որ կար երկընտրանք. նույն կարգավիճակով գործունեությունը շարունակել մինչև 2018 թվականը, կամ ռացիոնալ օգտագործել պետական միջոցները` սկսելով բարեփոխումները: Մենք կանգ առանք երկրորդ տարբերակի վրա:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 10-ին կազմել է 476.25 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Երեկ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը հիշվել է ոչ միայն քաղաքական որոշումներով, այլև անսովոր հուշանվերներով, գրում է mk.ru-ն:
Ձերբակալվել են 2 քաղաքացիներ՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին, ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը:
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով վերջին երեք նորությունների մասին` կապված Դավիթ Սանասարյանի գործի հետ:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու` հայաստանյան վերջին իրադարձությունների մասին արտահայտությունների վերաբերյալ, հայտնում է RUSARMINFO-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Տեղի ունեցան «Սինգֆիլդի գավաթ»-ի 5-րդ տուրի հանդիպումները: որում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Վեսելին Թոփալովը, ում մրցակիցն էր չինացի Դին Լիժենը:
Օգոստոսի 10-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և շրջվել, գազի խողովակից առկա է արտահոսք հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն։
Ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրվում է Մադրիդի «Ռեալ»-ի սուպերգավաթակիր դառնալուն:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, հայտնում է, որ Իմիշլիի շրջանի տարածքում տեղի ժամանակով ժ. 14:30-ին երկրաշարժ է տեղի ունեցել:
Մայամիի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել աշխատակիցների համար նախատեսված ավտոկայանատեղիում, հայտնում է NBC Miami հեռուստաալիքը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանություն է արժանացրել Սաուդյան Արաբիային մինչև 133 տանկի, 100 գնդացրի և ռազմական նշանակության այլ սպառազինության հնարավոր վաճառքը, որի ընդհանուր գումարը հասնում է 1,15 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Կարևոր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նպաստի տարածաշրջանում կայունությանը և Սիրիայի հակամարտության լուծմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան: