
Վթար «Մեդեռն» սրճարանի մոտ

Օգոստոսի 9-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Մեդեռն» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Daewoo Nexia» մակնիշի 34SN542 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Բ., ծնվ. 1971թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գետնանցումի արգելապատնեշին: Է.Բ.-ը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները անջատել են «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: