Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) տեղեկացնում են, որ ծրագրի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ և հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:
Ոչնչացված պարագլուխն առնչություն ունի նահանգի խաղաղ բնակիչների սպանության, ահաբեկչական գործունեության եւ Աֆղանստանի անվտանգության ուժերի վրա կատարված հարձակումների հետ: Գործողության ընթացքում ազգային ոստիկանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել Սիրիայի հարցում ունեցած անհամաձայնությունների թիվը:
Նրա խոսքով՝ ինքը հուսով է, որ արդեն նույն օրվա երեկոյան կողմը նոր վարչապետը կարող է ձեռնամուխ լինել պարտականությունների կատարմանը: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ այդ պաշտոնի միակ թեկնածուն մնացել է ներքին գործերի նախարարության ղեկավար Թերեզա Մեյը:
Ուրախանում էին նաև ինչ-որ տեղ Խաղաղ օվկիանոսում: Լիսաբոնի օդանավակայանում Չեմպիոնների ինքնաթիռը դիմավորեցին ինչ-որ անհասկանալի կանաչ և կարմիր հեղուկների շիթերով, որից հետո թիմը մասնակցեց չեմպիոնների շքերթին և ժամանեց բաց ավտոբուսով: Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆերնանդո Սանտուշն այդպես էլ չկողմնորոշվեցին, ով է թիմում գլխավորը, և դուրս եկան ինքնաթիռից՝ Եվրոպայի գավաթը երկուսով պահած: Պորտուգալիայի հաղթանակը տոնում էին նույնիսկ Խաղաղ […]
Սիրանուշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: Մինչև 2015 թվականը նա տեղաշարժվել է անվասայլակով, և վերականգնողական բուժումներն ստանալով արդյունավետ արդյունքի է հասել՝ կարողանում է քայլակով տեղաշարժվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Հուլիսի 14-ի երեկոյան նա (Քերին) կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի բարձրաստիճան անձանց հետ՝ քննարկելու համար Սիրայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցեր»,- ճեպազրույցում հայտարարել է Քիրբին:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով:
Փորձագետների խումբը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի, Ալեն Ժիրեսի, Դևիդ Մոյեսի և այլ հայտնի մասնագետների գլխավորությամբ կազմել է 2016թ. Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականը: Այդ մասին հաղորդել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Պետքարտուղար Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման գործի հետաքննության ընթացքում Հետաքննությունների համերկրային բյուրոյի հավաքած ապացույցները որոշ ասպեկտներով ուղղակիորեն հակասում են երդմամբ տրված նրա ցուցմունքներին»,- ասված է նամակում, որը պատրաստել են հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի ղեկավար Ջեյսոն Չաֆեթսը եւ իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Գուդլաթը:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 910 912 319 դրամ:
Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են`թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերի հիմքի 2-3 հանգույցները` տերևներով: Վազի թևերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաև մատերի հիմքի անկյունային աչքերից առաջացած շվերի ինտենսիվ աճին:
Հուլիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք շատ ավելի ենք մոտենում հաջողության հեռանկարին, քան մինչ այս եղել է»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Հուլիսի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 1982 թ. ծնված Ռուստամ Պ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ի ժամը 16.00-ից հուլիսի 9-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին հանելով, մտել են Աշոցք գյուղի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցի, տեխնիկական միջոցների գործադրմամբ գանձանակի կախովի փականը բացելով՝ գողացել գումարը և 34.000 դրամ արժողության 68 մոմ:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 11-ին նոր թռիչքա-վայրէջքային գոտի Է բացվել, եւ այսուհետեւ օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տիպի եւ չափի օդանավեր:
Հուլիսի 11-ի երեկոյան վերստին հազարավոր մարդիկ Էին դուրս եկել ԱՄՆ-ի՝ միանգամից մի քանի քաղաքների փողոցներ՝ բողոքելով աֆրոամերիկացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից գործադրվող դաժանության դեմ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցելության հստակ ժամկետներ դեռևս նախանշված չեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցը:
Հուլիսի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Շուշի» քրեակատարողական հիմնարկում` դատապարտյալների պատժի կրման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող դատապարտյալներին հանդիպելու նպատակով:
Հուլիսի 11-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամառանոցային փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, բացառությամբ արևելյան և հյուսիսային ուղղությունների:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Իսպանացի ֆուտբոլիստ Ալվարո Մորատան մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը Եվրո-2016-ում:
Ավարտվեց թվով 15-րդ Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Պորտուգալիայի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթել Ֆրանսիայի հավաքականին:
Իսպանական Պամպլոնա քաղաքում 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում անցկացվող ցլավազքի ժամանակ: