Հայ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյանն օգոստոսի 9-ին 88 տարեկանում հեռացել է կյանքից: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Օգոստոսի 11-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, գտնվում է չափազանց կարևոր փուլում, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող:
Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր:
Օգոստոսի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 10-ին, ժամը 13-ին, 1979 թ. ծնված Արկադի Բուդանուի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գասպարյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին, այնուհետև էլեկտրասյանն ու գազատար խողովակին և շրջվել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարն օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Օգտվելով պատգամավորական իրենց իրավունքից՝ ԱԺ պատգամավորները պնդել են, որ պետք է տեսակցեն Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց։ «Նուբարաշեն» քրեակատարողականի պետը, ինչպես նաեւ՝ Քրեակատարողական վարչության ղեկավարությունը հերթական անգամ արգելել է պատգամավորներին տեսակցել կալանավորված անձանց։
Օգոստոսի 11-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է գնալ և նետվել Երևանի Դավիթաշեն կամարջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
RIA Novosti-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական քարոզարշավը, որն ուղղված կլինի քաղաքացիների ներգրավմանը հոկտեմբերի 8-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Ավարտվեց Ռիո-2016-ի 5-րդ օրը: Ընդհանուր հաշվարկում առաջատարը մնում է ԱՄՆ-ի հավաքականը, Չինաստանը 10 ոսկե մեդալներով զբաղեցնում է 2-րդ տեղը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴն նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերելքային փուլում են` թե տնտեսական, թե քաղաքական, թե հումանիտար և թե ռազմական առումներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ, գրում է թուրքական Akşam թերթը:
Աթենքում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ գնդապետ Իլհան Յաշըթլըն եւ Հալիս Թունջը ընտանիքների հետ անհետացել են: Նրանց գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն հունական կողմը չի հայտնել:
Օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասեր:
31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 6-րդ մրցումային օրվանից առաջ, մեդալային հաշվարում առաջատարը կրկին ԱՄՆ-ի հավաքականն է: ԱՄՆ-ի օլիմպիական ընտրանին նվաճել է ընդհանուր 32 մեդալ, որոնցից՝ 11 ոսկե, 11 արծաթե և 10 բրոնզե:
ԶԼՄ-ներում տարատեսակ մեկնաբանություններ են շրջանառվում, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով «Սասնա Ծռեր» խմբավորմանը վերագրվում է, այսպես կոչված, «Ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու տեսակետներ: Թյուրըմբռնումներից խուսափելու և մեր տեսակետները հանրայնացնելու համար ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը:
Օգոստոսի 10-ին, ժամը 6.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գուրգեն Ս.-ին, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության(ՌԼԴԿ) նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու՝ «թքած ունենալ» արտահայտությունը չի վերաբերվել հայերին ու Հայաստանին: Նման մեկնաբարությամբ են հանդես եկել կուսակցության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան հասարակական գործիչ Յուրի Նավոյանը դիմումի:
Չորեքշաբթի Մուտկոն հանդիպել է պաշտոնի մյուս հավակնորդի՝ Կուրբան Բերդիևի հետ: Բանակցություններից հետո որոշում է կայացվել, որ թիմը կգլխավորի Չերչեսովը: Ըստ «СЭ»-ի տեղեկությունների, Ստանիսլավ Չերչեսովի պաշտոնական նշանակումը տեղի կունենա հինգշաբթի:
ԱՄՆ-ը կոչ է անում Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու քաղաքական բանակցություններ սկսել:
Ֆուտբոլային օլիմպիական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Բրազիլիան ջախջախեց Դանիային, իսկ Արգենտինայի հավաքականը ոչ ոքի խաղաց Հոնդուրասի հետ:
Ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար չի ափսոսում և ուրախ է գրանցած արդյունքի համար:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանը Թուրքիային է տրամադրել 100 հազար դոլար` բուժելու հուլիսի 15-ն ռազմական հեղաշրջման հետևանքով տուժած անձանց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «վաղ, թե ուշ» ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի Անկարայի և ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի միջև, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Սիրիայի Հալեպ քաղաքի մի խումբ բժիշկներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով օգնել հակամարտությունից տուժած 250 հազար տեղացիներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ, Ներկայացուցիչների պալատի փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Սթիվ Շաբոտին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: