ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ պայուսակի տարողությունը բավական կլինի ոչ մեծ ճանապարհորդության համար: Պայուսակներն արդեն հայտնվել են վաճառքում եւ ներկայացված են բրենդի ֆիրմային բուտիկներում: Ընտրության համար առաջարկվում է կատարման երկու տարբերակ. մեկը միայն գործվածքից է, իսկ մյուսը՝ կաշվե դրվագում ունի՝ մակնիշի մոնոգրամներով: Պայուսակների գները տատանվում են 3400-ից մինչեւ 3650 դոլար:
Վարձույթում նոր «Որսորդներից» ծախսածածկում արդեն չեն սպասում: Վերլուծաբանների տվյալներով՝ կինոնկարն ամբողջ աշխարհի կինոթատրոններում կհավաքի 225 միլիոն դոլարից ոչ ավելի, բայց ծախսերը ծածկելու համար ֆիլմը պետք է վաստակի 300 միլիոն: Ըստ որում՝ ժապավենի բյուջեն կազմել է 144 միլիոն դոլար՝ չհաշված գովազդային արշավի ծախսերը:
Viva Frei YouTube-ալիքի հաղորդավարին հաջողվել է աշխարհին նայել սկյուռի աչքերով: GoPro տեսախցիկը քողարկելով ընկույզի ներքո, նա սարքը դրել է ծառի տակ: Սկյուռը ճանկել է տեսախցիկը, բայց միանգամից չի փորձել համտեսել այն եւ իր հետ վերեւ է բարձրացրել:
2016 թվականին IT ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում նվազագույն կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 2 միլիարդից հետո: Ընդսմին նշվում է, որ վարկանիշի 53 մասնակիցներ ավելի են հարստացել տարվա ընթացքում այն դեպքում, երբ 27 միլիարդատերերի կարողությունը նվազել է: Բացի այդ, վարկանիշում հայտնվել են 12 նոր IT-միլիարդատերեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Շաքարախտն ի հայտ է գալիս, երբ ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտազատել կամ, երբ օրգանիզմն ի վիճակի չէ հստակ օգտագործել ինսուլինը:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարիձեն եւ Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը քննարկել են Երեւանի եւ Բաթումի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Հանդիպման մասին տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել Է այն տղամարդուն, որը փորձում էր պարանի եւ ծծիչների օգնությամբ մագլցել Մանհեթենի Trump Tower 58-հարկանի երկնաքեր, տեղեկացնում է BBC-ն:
«Սիմփսոնների» ստեղծողները մուլտսերիալի պատմության մեջ առաջին անգամ մեկ ժամ տեւողությամբ դրվագ կթողարկեն: Սերիան կցուցադրվի 2017 թվականի հունվարին Fox ալիքում, հաղորդում է ComicBook-ը:
Բրիտանացի Հյու Ռիչարդ Լուի Գրոսվենորը` Վեսթմինստերի վեցերորդ դուքս Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորի միակ որդին, հոր մահից հետո, ժառանգելով հանգուցյալ հոր կարողությունը, ընդգրկվել է Bloomberg-ի միլիարդատերերի ցանկում:
Օգոստոսի 14-ին` Ս. Աստվածածնի վերափոխման տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի Ս. Պատարագ:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի մինչև 2016 թվականի օգոստոսի 22-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:
Գուդնի Յոհաննեսոնը, որն օգոստոսի 1-ին ստանձնել է Իսլանդիայի նախագահի պաշտոնը, ոչ միայն արդեն հասցրել է պաշտոնական նախագահական էջ բացել Facebook սոցիալական ցանցում, այլեւ խոստացել է իր բաժանորդներին՝ ուժերի ներածին չափ անձամբ պատասխանել նրանց հարցերին:
ԱՄՆ կաջակցի Հայաստանին միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրում» լրացման նա խագծին:
Ստեփանակերտի տարածքում ստեղծված են հանգստյան 5 գոտիներ, որոնցում առկա են լողավազաններ, մի շարք այդպիսի հանգստյան գոտիներ կան նաև հանրապետության շրջաններում, որոնցից ոչ մեկում այս տարի սանիտարահիգիենիկ խախտումների կոպիտ դեպքեր չեն արձանագրվել:
4G (LTE) սերնդի բջջային ցանցի և առկա 2G/3G ցանցը հզորացնելու համար UCom-ը ավելի քան 17 մլրդ դրամի սարքավորումներ է ներմուծել
Հրատարակության տվյալներով՝ ժամանողները միտումնավոր թաքցնում են փաստաթղթերը, թեեւ միգրացիոն ծառայությունում նրանք հայտարարում են, որ դրանք կորցրել են: Փախստականներից շատերն իրենց ներկայացնում են որպես սիրիացիներ, քանի որ այդ դեպքում Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու հավանականությունն ավելի մեծ է: 2015 թվականին Սիրիայից ժամանած փախստականների 96 տոկոսին ԳՖՀ-ում ընդունել են:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, կազմել է 476.25 դրամ:
Իսկ ինչու է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում վարչապետին փոխարինում էկոնոմիկայի նախարարը։
Ուղղված 11 հարցերը, առաջին հայացքից, միայն բնապահպանական են։ Սակայն իրականում դրանց տակ այլ բան է թաքնված
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների վատացման հերթական նշանն է դարձել: Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը դարձել է ճշմարտության պարագա: Անկարան եւ Վաշինգթոնն այլեւս ընդհանուր արժեքներ եւ հետաքրքրություններ չեն կիսում:
Եթե 35 տարեկանում արդեն սկսում եք նկատել մանր կնճիռները, ապա 55 տարեկանից հետո խորը կնճիռները կարող են սթրեսի ենթարկել ձեզ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում օգոստոսի 10-ին, ժամը 3.50-ին հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մոուրինիոյի հետ:
Օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգերը:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է: Ձերբալվածի անունն Արտյոմ Ալոյան է:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն օգոստոսի 12-ին կժամանի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: