Բաժիններ՝

Կլաուդիո Ռանիերին նոր պայմանագիր կնքեց «Լեսթերի» հետ

Իտալացին կնա «աղվեսների» մարզիչը մինչև 2020 թվականը:

Անգլիայի 2015-16թթ. մրցաշրջանի չեմպիոնները պայմանագիր ստորագրեցին մարզչի հետ մինչև 2020թ. հունիսը:

2015թ. հունիսին Ռանիերին գլխավորեց «Լեսթերը»՝ ակումբի հետ ստորագրելով եռամյա պայմանագիր և նույն մրցաշրջանում 132 տարվա պատմության մեջ առաջին անգամ «աղվեսներին» դարձրեց Անգլիայի չեմպիոն:

Մրցաշրջանի ավարտից հետո, ըստ մարզիչների ասոցիացիայի վարկածի, Ռանիերին ճանաչվեց լավագույնը և ստացավ Իտալիայի բարձրագույն պարգևը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031