![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանի և Պուտինի տարաձայնությունները քրդական հարցում պահպանվում են
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/putiin-erdoxan.jpg)
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև քրդական հարցով տարաձայնությունները պահպանվում են, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով` այդ թեման քննարկվել է ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների` Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:
«Մենք այդ մասին խոսել ենք ամսի 9-ին և կխոսենք նաև ապագայում»,- ասել է դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կարող ենք ասել, որ այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են»,- հավելել է դիվանագետը:
Նրա խոսքով` թուրքական կողմը մտավախություն ունի քրդական հարցի վերաբերյալ, և Անկարան տեսնում է, «թե ինչպես են այդ մտավախություններն իրականանում»:
«Սակայն ես չեմ կարծում, թե մեր դիրքորոշումներն անհրաժեշտ է ընկալել որպես ամբողջությամբ հակադիր»,- ընդգծել է Յարդըմը: