Պետդեպարտամենտի ղեկավարին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թեմաները բավականաչափ կանխատեսելի են, դրանք են թե՛ Սիրիան, թե՛ Ուկրաինան եւ թե՛ երկկողմ հարաբերությունների հարցերը»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը հուլիսի 13-ին նշանակել է Միացյալ Թագավորության կառավարության հանգուցային նախարարներին: Ըստ որում՝ կառավարությունում մի շարք առաջատար պաշտոններում հաստատվել են եվրասկեպտիկների ճամբարի առավել ականավոր ներկայացուցիչներ, ճամբար, որը տոնեց հաղթանակը Եվրամիությանը երկրի հետագա անդամակցության շուրջը՝ հունիսին կայացած հանրաքվեում:
Հուլիսի 14-ին, ժամը 05.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը
Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Արտերկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2002-2014 թվականներին աճել է 7.4 անգամ։
Արդեն Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկ Բարտրան խոսել է «Բարսելոնան» լքելու իրական պատճառների մասին: Բարտրան նշել է, որ շատ լարված հարաբերություններ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:
Օգոստոսի 29-ին մեկնարկելու է Ամերիկայի բաց առաջնությունը:Առաջնությունը աչքի է ընկել իր ռեկորդային բյուջեով: Եթե Ավստրալիայի բաց առաջնության բյուջեն կազմում է 33.5 մլն դոլար, «Ռոլան Գարոսինը»՝ 35.4 մլն դոլար, իսկ Ուիմբլդոնինը՝ 37.2 մլն դոլար, ապա Ամերիկայի բաց առաջնության մրցանակային ֆոնդը 46,3 մլն դոլար է: Թենիսի պատմության մեջ սա ռեկորդային ցուցանիշ է:
«Հենց որ մենամարտի օրը որոշվի, մենք թիմի հետ կնստենք և կպլանավորենք նախապատրաստությունը, որպեսզի սկսենք այն պահից, որտեղ ես ավարտել եմ և մոտեննաք մենամարտին ամենաօպտիմալ մարզավիճակում: Կարող է մենամարտի հետաձգման ա՞յլ պատճառ լինել: Հնարավոր է նրա հետաձգումը պետք է ինձ գցե՞ր ռիթմից: Դա ոչ մի նշանակություն չունի: Պետք է հանգստանալ, ինչ-որ այլ բանով զբաղվել, հետո նորից ամբողջությամբ կենտրոնանալ խնդրի վրա նույն ջանքերով և նույնպիսի հավատարմությամբ, ինչպես և առաջ»,- ասել է Կլիչկոն:
Cutesy-ն սոցիալական ցանց է ընտանի կենդանիների սիրահարների համար: Ցանցի միջոցով հնարավոր է գտնել ամենագեղեցիկ շնիկներին և կատուներին:
Սև կետերի դեմ ամենահզոր պայքարողների ցուցակում առաջնային տեղ են զբաղեցնում սպիտակուցն ու կիտրոնի հյութը: Կիտրոնի հյութը ծածկում է ծակոտիները, բացացնում է մաշկի գույնը, պայքարում է բշտիկների դեմ, մինչդեռ սպիտակուցն առողջ և մաքուր մաշկի գրավական է:
Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով և համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին:
Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ:
Արեգակի վրա պսակային մեծ անցք Է գոյացել: Այս մասին հաղորդել է Huffington Post թերթը՝ վկայակոչելով NASA-ի Արեգակնային դինամիկայի դիտարանը: Անցքն զբաղեցնում է աստղի մակերսի 1/6-րդ մասը: Այս երեւույթի անիմացիոն պատկերը, որը կազմվել է NASA-ի լուսանակարներից, հրապարակվել է YouTube տեսահոստինգում:
Անգլիական «Էվերթոն»-ը պատրաստ է ռուսական «Զենիթ»-ի առաջատար կիսապաշտպաններից մեկին՝ Ակսել Վիտցելին տարեկան առաջարկել 7 միլիոն եվրո աշխատավարձ:
2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, ով հուլիսի 7-ին քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել:
«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) մարզային կառույցը ողջունում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի և Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (ՀՔԴՄ) դաշինք կազմելու վերաբերյալ հայտարարությունը և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքա պետ Սամվել Բալասանյանին պաշտպանելու որոշումը:
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրո-2016-ի լավագույն գոլը: Գոլն ընտրվել է ֆուտբոլային մասնագետների քվեարկության արդյունքով:
Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2016 թ. ապրիլի 16-ին հերթական անգամ անտրամաբանական կերպով կարճվեց՝ չնայած նրան, որ հենց նույն օրը քննիչի որոշմամբ բավարարվել էր տուժող կողմի միջնորդությունը՝ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին հարցաքննելու վերաբերյալ:
Օզդեմիրը չէր սպասում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից հետո, նա և Գերմանիայի խորհրդարանի իր տասը թուրք պաշտոնակիցները կհայտնվեն ոստիկանության հսկողության տակ՝ թուրք ծայրահեղականների կողմից մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո:
Կիսապաշտպանի ձեռքբերման մեչ հետաքրքրված է չինական «Շանհայս Տելենսը», որն «աղվեսներին» առաջարկել է 41 մլն եվրո: Այդ տարբերակը չի բավարարում Կանտեին, ով ուզում է շարունակել կարիերան «Չելսիում»:
Թուրքիայում ահաբեկչությունների մշտական վտանգի առկայությամբ պայմանավորված ամառային հանգստի այս շրջանում գերմանացիների մեծամասնությունը թուրքական հանգստավայրերի փոխարեն նախընտրում է մեկնել Իսպանիա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ցանկանում է տեսնել Լոնդոնի «Չելսի»-ի իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին: Պորտուգալացի մասնագետը ժամանակին աշխատել է կիսապաշտպանի հետ, և նրանց հարաբերություններ հիանալի են եղե
«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում կաթի մթերման ծավալներն անցած տարում կազմել է 2087 տոննա, նախորդ տարվա 2086 տոննայի փոխարեն. նշված ցուցանիշը կրկնապատկելու համար ներկայում էլ հետևողական աշխատանք է տարվում։
Կրթաթոշակները տրամադրվում են JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով հատկապես մարզերի երեխաներին հնարավորություն տալու մասնակցել UWC Դիլիջանի քոլեջում անցկացվելիք ծրագրին:
Ուղեղի անոթները մաքրելու պրոցեդուրան կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց հիշողությունը: Ուղեղի անոթների մաքրումն օգնում է լավացնել հիշողությունը: Սակայն սա չի նշանակում, որ ուղեղը կսկսի աշխատել համակարգչի նման:
Եվրո-2016-ից հետո Լյովի հանդիպել է գերմանական ֆուտբոլային միության նախագահ Ռայնխարտ Գրինդելի հետ և քննարկել է հետագա համագործակցությունը: կողմերը որոշել են, որ մարզիչը կշարունակի աշխատանքը մինչև պայմանագրի ավարտը՝ 2018թ.: