Բաժիններ՝

Ռուսական ռմբակոծիչները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի՝ քիմիական զինամթերքի գործարանը

Ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքի մերձակայքին, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Հարվածը հասցվել է Տու-22Մ3 վեց ինքնաթիռներով, որոնք թռել են Ռուսաստանի տարածքից (նախորդ դեպքերում դա եղել Է Մոզդոկի օդանավակայանը), օգտագործվել են բեկորա-ֆուգասային ռումբեր:

«Ռաքա քաղաքի մերձակայքում իրականացված հարվածի հետեւանքով ոչնչացվել է զինամթերքով եւ վառելիքաքսուքային նյութերով լի խոշոր զինապահեստ, քաղաքի հյուսիսարեւմտյան ծայրամասում գտնվող քիմիական զինամթերքի արտադրության գործարանը, ինչպես նաեւ «Իսլամական պետության» զինյալների պատրաստման խոշոր դաշտային ճամբար: Ահաբեկիչներին զգալի նյութական վնաս է հասցվել, ոչնչացվել են մեծ թվով զինյալներ»,- պատմել են պաշտպանության նախարարությունում:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս