Լավրովը հայտնել է, թե ինչու Արևմուտքը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին
Ոչ մի իրավական խնդիր չկա Արևմուտքի կողմից Ղրիմի միացումը Ռուսաստանին ճանաչելու հարցում, Արևմուտքը դա օգտագործում է իր քաղաքական նպատակների համար, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջև:
«Ոչ մի իրավական խնդիր չկա մեր արևտյան գործընկերների կողմից Ղրիմի` ՌԴ-ի կազմի մեջ մտնելը, նրա միավորվելը ճանաչելու հարցում:
Չկա քաղաքական կամք, կա քաղաքական ցանկություն` այդ իրավիճակն օգտագործել այն գծով, որը վարել է Արևմուտքը ԱՄՆ-ի նախագահությամբ վաղուց, մինչ Ուկրաինան:
Ռուսաստանը, սկսել է ձեռք բերել, ըստ մեր արևմտյան գործընկերների, չափազանց ինքնուրույնություն: Նրանք դե չեն հասկացել, որ դա ինչ-որ կոնյուկտուրա չէ, այլ մեր գոյության մի մասն է»,- ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանն ասել է Լավրովը: