Մերձմոսկվայում բժշկին մահացու ծեծել են հերթում երկար սպասելու համար
Ռուսաստանում` Օրեխովո-Զուևոյում, ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը մահացու ծեծել է տեղի ռենտգենոլոգ բժշկին: Կասկածյալին դուր չի եկել այն, որ երկար է սպասել ընդունելության հերթին:
Տեղի ունեցածը տեսանկարահանել է ականատեսներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է Life-ը, հարձակվողը հիվանդներից մեկի եղբայրն է, ով քրոջը բերել էր քաղաքային հիվանդանոց հետազոտության:
Պարզվել է, որ կասկածյալը նախկինում եռակի դատապարտված է եղել ավազակային հարձակման և ծեծի համար:
Տուժած բժիշկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկը ծանր վնասվածքներ է ստացել, ներառյալ` ծնոտի, ձեռքի և ազդրի կոտրվածքներ:
https://www.youtube.com/watch?v=HKqCeoMYOKI