2016 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հադնես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին պաշտոնական հայտարարությանը չի գոհացրել ամերիկացիներին։
Փրկարարները «Տանձուտ» կոչվող հանդամասում մոտ 25 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ֆրանսիայի արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնում են ամպրոպներով ուղեկցվող սաստիկ տեղատարափ անձրեւները, գետերի մի մասը դուրս է եկել ափերից: BFMTV-ն հրապարակել է տեղի քաղաքների ջրածածկ փողոցների տեսագրությունը:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահի անունը հայտնի է դարձել Աթենքում ընթացող ՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ: ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիում խորացրել է նախկինում ստացած վնասվածքը և կարող է 10 օր բաց թողնել: Այս մասին տեղեկացնում է «The Times»-ը:
Եվրոպական միությունը ողջունում է ընտրական բարեփոխումների շուրջ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև նոր քաղաքական համաձայնությունը, որն ընթացել է նաև քաղաքացիական հասարակության հետ խորհրդատվությամբ:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 176 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:
Սեպտեմբերի 14-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ:
Քննիչն էլ մի քանի անգամ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է հանել մեքենայի համարանիշները, ինչո՞ւ է մոռացել դրանք կրկին ամրացնել, այսպիսով փորձելով «նեղը» քցել վկային, որպեսզի վերջինս ճիշտ ցուցմունք տա: Վկան մի քանի անգամ նույնը պատմել է, սակայն վերջում հայտարարել է, որ իր տված ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը:
Միշել Պլատինին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Նա այս մասին հայտնել է Աթենքում կայացած ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը բավական հավանական է համարում մոտակա մի քանի տարիներին նավթի 1 բարելի գինը 30 դոլարի սահմաններում գտնվելը։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սասուն Թ.-ն։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կշարունակի իր աշխատանքը նախարարի պաշտոբում, չնայած իր դեմ հարուցված քրեական գործին, հայտարարել է նրա խորհրդական Զորյան Շկիրյակը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ։ Թեկնածուներից Հիլարի Քլինթընը շարունակում է պահպանել հանրապետական իր մրցակցի նկատմամբ առավելությունը։ Սակայն ի վերջո հաղթանակ տանելու Դոնալդ Թրամփի հնարավորությունները շարունակում են աճել։ Ինչպես փորձագետներն են ասում, հարցումների արդյունքները կարող են փոփոխվել մինչեւ ընտրությունների օրը։
Պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լայն լսումներ, տեղեկացրել է ադրբեջանական Turan լրատվամիջոցի թղթակիցը Վաշինգտոնից։
Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն այսօր հայտնել է, որ սեփականաշնորհման ծրագրի շրջանակում երկրում վաճառվել է 36 միավոր պետական գույք։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի թեկնածուն խոստացավ՝ մանդատը ստանալու դեպքում իր լիազորությունների սահմաններում նախաձեռնողականություն ցուցաբերել այս ոլորտը մասնագիտական առումով ավելի խորը ուսումնասիրելու հարցում. «Բարձրացված խնդիրը բավականին խիստ մասնագիտական է։ Մենք գործ ունենք իրավունքների բախման հետ՝ մասնավոր կյանքի, ազատ խոսքի իրավունքներ, եւ այս տեսակ հարցով որոշում կայացնելու համար կարծում եմ, որ խորը մասնագիտական ուսումնասիրություն պետք է կատարվի»:
Նյու Յորքի գլխավոր դատախազությունը հետաքննություն կանցկացնի ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամի աշխատանքի նկատմամբ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր խնամու՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: «Ես մի բան գիտեմ՝ շփվելով իր հետ, ինքը ասում է հետեւյալը, ես իմ տասը տարիները աշխատել եմ, թե՛ լավ, թե՛ վատ, արել եմ ամեն ինչ, ես հիմա պատրաստ եմ օգտակար լինել իմ խորհուրդներով, իմ փորձը տամ նրանց, ովքեր կցանկանան դրանցով առաջ գնալ, պատրաստ եմ:
Իսպանիայի Բարսելոն քաղաքում օտարերկրացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 24 մարդ։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Բարսելոնի ծայրամասում՝ Ronda Litoral շրջանում, հայտնում է Ser հեռուստաալիքը։
«Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան պլանավորում է 2017 թվականի ֆինանսական տարում ավելացնել փախստականների ընդունման քվոտան 30 տոկոսով՝ մինչև 110 հազար մարդ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
ԿԺԴՀ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել Համգյոն Պուկտոյի նահանգում մոլեգնող սաստիկ ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը: