ԱԺ ԲՀԿ խմբակության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:
ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և այժմեականություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ 16 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից հրա վիրված 100-ից ավելի հայագետների և գիտության բնագավառի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Յուրաքանչյուր հիվանդից որոշակի չափով արյուն է վերցվել, ապա ներարկվել 55 մլ լուծույթ։ Ստացված լուծույթը սառեցվում է մինչև 5 աստիճան։ Երբ լուծույթի ջերմաստիճանը բարձրացնում են մինչև 37 աստիճանի, լուծույթը փոխում է իր բաղադրությունը, ինչի արդյունքում փոխվում է գենետիկական և մետաբոլիկ կազմվածքը, այն վերածվում է պատվաստանյութի։
Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դարձյալ հայտարարել է ռուս ցանցահենների մասնակցությամբ նոր կիբերհարձակման մասին։ Կազմակերպությունում հայտարարել են, որ ցանցահենները վայելում են Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը և ձգտում են ազդել ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտնում է Reuters-ը։
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «Սելթիկի» հետ խաղում կատարել է 4 գոլային փոխանցում:
Հյուրերը հնարավորություն են ունենալու համտեսել խոզի, հորթի, գառան, ձկան, բանջարեղենի խորոված: Փառատոնը կուղեկցվի պարային համույթների ելույթներով: Նախատեսված են գյուղմթերքի ու արհեստագործական նյութերի ցուցադրություններ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ բրիտանական պարբերականների ուշադրության կենտրոնում:
«Չիկագո Ֆայրի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը զրուցել է ամերիյան Csnchicago-ի լրագրողների հետ:
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարվա պետբյուջեն անհրաժեշտ է ձևավորել 1 բարել նավթի դիմաց 40 դոլար սակագնով։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
«Սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Միայն մասնակից չունենք Արարատի մարզից, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվել»,- նշել է Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կանցկացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները /«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյան, «Տարվա լավագույն տնօրեն»՝ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյան, «Տարվա լավագույն դաստիարակ»՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյան/:
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի նոր տնօրեն է ընտրվել Տիգրան Դավթյանը:
Շաքարավազի միջին գինը 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ աճել է 4.4%-ով, իսկ 2016թ. հուլիսի համեմատ՝ աճել է 2.0%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում գրանցվել է շաքարավազի 1.6-3.4% գնաճ: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 1.7%-ով:
: Երևանի Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ ջրագծի վթար է տեղի ունեցել և ջրի խոշոր շիթը հոսում է փողոցի երկայնքով:
ԵՄ-ն էքզիստենցիալ ճգնաժամ է ապրում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։
Միջին տոկոսադրույքը մանաթով վարկերի համար հուլիսին բարձրացել է 1,6 տոկոսային կետով և օգոստոսի 1-ի դրությամբ կազմել տարեկան 5,90%, վարկերով և օտարերկրյա արժույթով՝ 0,77 տոկոսային կետով՝ տարեկան մինչև 5,11%, ասվում է Ադրբեջանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։
Թուրքիայի արևելյան Վան նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները պայթեցրել են զինվորականների զրահապատ փոխադրամիջոցը, որը հետևել է ավտոշարասյանը:
Aravot.am-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են հավաստի այն համառ լուրերը, որ ինքը որոշ շրջանակներում հայտարարում է, թե Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը առողջական խնդիրներ ունի, ու առաջիկայում հնարավոր է ինքը նախարար դառնա:
Թուրքիայի իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկել գերմանական Spiegel ամսագրին, որի վերջին համարում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչել էին «բռնապետ», հայտնում է AFP գործակալությունը։
14.09.2016-ին` «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերում, ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ` «Հաղթող փոխանցում» ակցիայի արդյունքները:
Թուրքիայի Հաքքարի նահանգի հիվանդանոցներից մեկում հրազենային վիրավորումից մահացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայտնի ներկայացուցիչ Ահմեդ Բուդակը։
Անգլիական «Լեսթեր Սիթի»-ին իր ֆուտբոլային պատմության մեջ առաջին հանդիպումը կանցկացնի չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Անգլիական ակումբը G խմբում հյուրընկալվելիս իր ուժերն է չափելու բելգիական «Բրյուգե»-ի հետ: Այս խմբում 3 միավորի համար կպայքարեն նաև պորտուգալական «Պորտու»-ն ու դանիական «Կոպենհագեն»-ը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրաինա այցի ընթացքում սեպտեմբերի 14-15-ը մտադիր է այցելել երկրի արևելք, հայտնում է RIA Novosti-ն։
«Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի»,- պատմում է նա:
Համապատասխան միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից «ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան անտառագողերի հետ միասին տեղափոխվել է Տաշիրի ոստիկանություն, ինչպես նաև կալանքի տակ են վերցվել Սվերդլով համայնքում գտնվող սղոցարանները: Այժմ կատարվում են տարածքի տեղազննման աշխատանքներ ապօրինի հատված ծառերի վերջնական քանակը պարզելու համար:
«Գազպրոմը» դիվանագիտական խողովակներով Թուրքիայից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի ծովային հատվածի իրականացման շինարարության թույլտվությունը, ասվում է ռուսական գազային ընկերության հաղորդագրության մեջ։
Եվրամիությունն արդեն 1 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպացի ֆերմերներին Ռուսաստանի պարենային էմբարգոյի պատճառով, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով ԵՄ վիճակը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆաիզ Սարաջը արտակարգ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը գրավել են երկրի նավթային տերմինալները, հայտնում է AFP-ն։
Իրանը կարող է տարածաշրջանային խողովակաշարեր վարձակալել իր գազը Եվրամիության երկրներ արտահանելու համար՝ նոր երթուղիների շինարարության փոխարեն։