Մաքրեք օրգանիզմն ու կարգավորեք սննդակարգը
Մարդու օրգանիզմը յուրօրինակ մեխանիզմ է, որը, ինչպես բոլոր մեխանիզմները, հաճախակի մաքրման կարիք ունի: Օրգանիզմում կուտակված տոքսիններից ազատվելու համար նախ և առաջ՝ պետք է փոփոխել սննդակարգը. Հրաժարվեք արագ սնունդից, վերամշակված կերակուրներից, արագ ածխաջրեր պարունակող մթերքներից և կիսաֆաբրիկատներից: Սկսեք ճիշտ սնվել, թարմ բանջարեղեն և մրգեր կերեք:
Բացի այդ, չափազանց կարևոր է նաև օրգանիզմը մաքրող հյութերի գործածումը:
Budetezdorovy կայքն առաջարկում է այդ հյութերից մեկի բաղադրատոմսը:
Բաղադրություն
- 3 ճյուղ նեխուր
- 1 վարունգ
- 1 բուռ մաղադանոս
- 1 բուռ համեմ կամ գինձ
- 1 կանաչ խնձոր
- Մի փոքր սամիթ
- Մեկ մաքրած կիտրոն
Հյութի բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, մինչև միատարր զանգված ստանալը: Եթե ըմպելիքը չափազանց խիտ ստացվի, մի փոքր ֆիլտրած ջուր լցրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը