Բաժիններ՝

Ինչ նորություններ կան iOS 10-ում

Սեպտեմբերի 13-ին կթողարկվի iOS 10-ը՝ Apple-ի արտադրանքի համար նախատեսված նոր օպերացիոն համակարգը։ Համակարգում շատ ֆունկցիաներ նոր ձևով են աշխատելու, այդ թվում՝ արգելափակման էկրանը և հաղորդագրությունները։

«Медуза»-ն ներկայացրել է գլխավոր նորությունները։

1. Էկրանի արգելափակում։ iOS 10-ը հնարավորություն կտա աշխատել ծանուցումների հետ՝ առանց հեռախոսի էկրանն արգելափակումից հանելու, օրինակ՝ պատասխանել հաղորդագրություններին։ Ծանուցման վրա սեղմելով՝ կարող եք ավելի շատ տեղեկություններ ստանալ դրա մասին։ Բացի այդ՝ երբ հեռախոսը վերցնում եք սեղանի վրայից, էկրանի լույսն ավտոմատ վառվում է. դա արված է այն բանի համար, որպեսզի Touch ID-ով աշխատող հեռախոսների տերերը բաց չթողնեն ծանուցումները։

Կարդացեք նաև

2. Նոր հաղորդագրություններ։ Շատ կայքեր նշում են, որ iOS 10-ի գլխավոր թարմացումը նոր հաղորդագրություններն են։ Օպերացիոն համակարգի այս տարբերակն օգտագործելու դեպքում կարող եք հաղորդագրություններին տարբեր էֆեկտներ ավելացնել, ուղարկել հաղորդագրություններ, որոնց բովանդակությունն արգելափակված էկրանի դեպքում կարդալ հնարավոր չէ, հնարավոր է կարդալ էկրանի արգելափակումը հանելու դեպքում, լուսանկարների վրա տեքստ ավելացնել։

3. Siri-ն սովորել է տաքսի կանչել։ Այժմ Siri-ին կարող եք խնդրել տաքսի կանչել Uber համակարգով կամ զանգահարել ընկերոջը skype-ի միջոցով։

4. Վերջապես հնարավոր է ջնջել անպետք հավելվածները։ iOS 10-ը հնարավորություն է տալիս ջնջել այն հավելվածները, որոնք չեք օգտագործում, ինչպես, օրինակ, «Stocks» հավելվածը։ Իրականում դուք այն թաքցնում եք, և ոչ թե՝ ջնջում, բայց արդյունքը նույնն է։

5. Նոր լուսանկարներ։ Գլխավոր նորարարություններից մեկը՝ հայտնվել է «Հիշողություններ» բաժինը։ Հեռախոսն ավտոմատ կերպով դասակարգում է լուսանկարները՝ ըստ ամսաթվերի, վայրերի, մարդկանց։

ipswoz8wr1rbyyshiy1iqa

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս