Բաժիններ՝

Instagram ծառայությունը վիրավորական մեկնաբանությունները զտող գործառույթ է հավելել

Instagram սոցիալական ցանցի տարրերով հավելվածը ձեռք Է բերել սարքաբերվող զտման եւ հետագայում վիրավորական մեկնաբանությունների արգելափակման գործառույթ: Այս մասին հայտնել են ծառայության ներկայացուցիչները:

Նոր գործառույթի միջոցով օգտատերերը կարող են ստեղծել այն բառերի ցուցակները, որոնք նրանք անցանկալի են համարում: Դրա արդյունքում համակարգն ավտոմատ կերպով կստուգի հրապարակումների մեկնաբանությունները, եւ դրանցից նրանք, որոնք բովանդակում են օգտատիրոջ կողմից արգելված բառեր, կփակվեն դիտման ամար:

«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնցում յուրաքանչյուր ոք կկարողանա խուսափել քննադատություններից եւ վիրավորաքներից»,- այս առնչությամբ հայտարարել է Instagram -ի ղեկավար Քեւին Սիսթրոմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս