Բաժիններ՝

Տիգրան Դավթյանը՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի նոր տնօրեն է ընտրվել Տիգրան Դավթյանը:

Տիգրան Դավթյանը ծնվել է 1966թ-ի օգոստոսի 1-ին:

1973-1981թ.թ. սովորել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցում, 1981-1984թ.թ. ՄՊՏՈՒ-ում, 1985-1987թ.թ. Ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումում, 1990-1992թ.թ. ԵԳԹԻ-ում, 1995-1998թ.թ. Վրաստանի Մ. Պանիաշվիլիի անվան Երաժշտական Մանկավարժական համալսարանում:

1984-1985 աշխատել է Ֆիզիկայի ինստիտուտում, 18.02.1985-10.07.1985թ.թ .՝ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում, 1987 1989թ.թ. էլեկտրոճշգրիտ հաստոցների գործարանում, 1989-1991թ.թ հեռուստառադիոպետկոմում, 1992-1993թ.թ. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 1995 -1996թ.թ. Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 1998-2014թ.թ. Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ էր, իսկ 2014թ.-ից Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ադմինիստրատոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս