Բաժիններ՝

Ադրբեջանում միջբանկային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են

Ադրբեջանում բարձրացել են միջբանկային վարկերի տոկոսադրույքները, որոնք տրվում են ինչպես մանաթով, այնպես էլ արտարժույթով, հայտնում է haqqin.az-ը։

Միջին տոկոսադրույքը մանաթով վարկերի համար հուլիսին բարձրացել է 1,6 տոկոսային կետով և օգոստոսի 1-ի դրությամբ կազմել տարեկան 5,90%, վարկերով և օտարերկրյա արժույթով՝ 0,77 տոկոսային կետով՝ տարեկան մինչև 5,11%, ասվում է Ադրբեջանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։

Տեղեկությունների համաձայն՝ ամենաբարձր տոկոսադրույթը գրանցվել է մանաթով վարկերով՝ 90-180 օրվա ժամկետով՝ տարեկան 7,61% տարեկան, ամենացածր տոկոսադրույթը գրանցված է մանաթով վարկերով՝ մինչև 30-օրա ժամկետով՝ 1,47%-ով և օտարերկրյա արժույքով՝ 1 ամիս ժամկետով՝ 4,06%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս