Ձուն և շաքարավազը թանկացել են
Հանրապետությունում ձվի միջին գինը 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ աճել է 12.7%-ով, իսկ 2016թ. հուլիսի համեմատ՝ 18.8%-ով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ձվի գինն աճել է 7.3-28.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 17.7%-ով:
Շաքարավազի միջին գինը 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ աճել է 4.4%-ով, իսկ 2016թ. հուլիսի համեմատ՝ աճել է 2.0%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում գրանցվել է շաքարավազի 1.6-3.4% գնաճ: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 1.7%-ով:
2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ hանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքների 0.1% գնաճ, իսկ հրուշակեղենի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: