Մեկնաբանություն եք տեսել, որը չե՞ք կարողանում գտնել։ «Գործողությունների պատմություն» հատվածում Facebook-ը հավաքում է մեր բոլոր գործողությունները՝ լայքեր, մեկնաբանություններ և այլն։ Դա նշանակում է, որ, եթե մեկ շաբաթ առաջ հավանել եք որևէ գրառում կամ մեկնաբանել այն, բացեք այդ պատմությունը և գտեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։
Ապագայի համալսարաններում մեզանից յուրաքանչյուրն իր համակարգչում ռոբոտ ուսուցիչ կունենա, որը կղեկավարի սովորելու գործընթացը։ Վեց շաբաթական կուրսերը կամ կոդավորման դասընթացները կլինեն այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ կլինի։ Կրթության աշխարհն ամբողջությամբ թվային և անհատականացված կլինի՝ հնարավորություն տալով սովորել համակարգչի օգնությամբ աշխարհի ցանկացած ծայրից։
Չնայած այն բանին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի հետ չմասնակցեց Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին հանդիպմանը «Ֆեյենորդի» դեմ, միևնույն է, երկրպագուները շարունակում են աջակցել Մխիթարյանին և երգել նրա համար:
Կարևոր չէ, թե ինչպես եք օգտագործում ավոկադոն։ Կարող եք այն ավելացնել աղցանի մեջ, եթե ուտեք առանց որևէ բանի։ Ավոկադոն ցանկացած ճաշատեսակ օգտակար կդարձնի, քանի որ պարունակում է ճարպաթթուներ, որոնք օգնում են սրտի աշխատանքին։
Կկարողանա՞ կառավարությունն ապահովել պետության հաղթանակը թայֆայի նկատմամբ, թե՞ ոչ, մի խոսքով։ Ահա այս հարցերից ու վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանից է կախված կառավարության գործունեության հաջողությունը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31, Բաղրամյան պող. 79-ից-89 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
«France Football»-ը պաշտոնապես տեղեկացրել է, որ այսուհետ փոփոխելու է Ոսկե գնդակի հանձնման կարգը: Պարբերականը չի համագործակցելու ՖԻՖԱ-ի հետ:
Ծրագրի ընթացքում արծարծվել են նաեւ լուրջ հարցեր, ներառյալ քաղաքական գործչի ընտրարշավը: Բայց վերջում հաղորդավար Ջիմի Ֆալոնը Թրամփին հարցրել է, թե կարելի է արդյոք մի հիմար բան անել, քանի դեռ նա ԱՄՆ-ի նախագահ չի դարձել: Ճշտող հարցին Ֆալոնն ասել է, թե ցանկանում է գզգզել նրա մազերը: Թրամփը նախ շփոթվել է, բայց, մի քանի վայրկյան մտածելով, համաձայնել է:
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցադրությունը դիտել է ավելի քան 235 հազար մարդ, հայտնում է Ռուսաստանի մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը։
Չափումների արդյունքները, որոնք կատարվում էին Երևանի և Սևանի օզոնաչափական կետերում տեղադրված մեր ստեղծած սարքերի հիման վրա, վկայում էին Հայաստանի Հանրապետության բարդ օզոնամթնոլորտի դինամիկայի, ինչպես նաև միանշանակ կորելացիոն կապի առկայության մասին օզոնային շերտի նվազման և մարդու մաշկի քաղցկեղային հիվանդության միջև:
«Ունենք որոշակի արդյունքներ հայաստանյան ծառայությունների՝ իրանական շուկա արտահանելու հարցում օրինակ՝ ggtaxi-ն, Ucom-ը: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը եւս կնպաստի նոր պայմանագրերի կնքմանը եւ հայկական այլ ապրանքների, ծառայությունների իրացմանը իրանական շուկայում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգն իր կյանքի վերջին մեկուկես տարում տառապել է պսիխոզի կրկնվող նոպաներով, հայտարարել են ամստերդամցի փորձագետները, տեղեկացնում է BBC-ն:
Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը։
Ամերիկացի Օտտո Դիֆենբախ III-ն անցկացրել է ակցիա՝ Կալիֆոռնիայի երկինք արձակելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի ռադիոկառավարվող մոդելները, հաղորդում է RT-ը:
Հետաքրքրական է, որ քննիչն այսպիսի որոշում է կայացրել այն դեպքում, երբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշական փորձաքննության եզրակացությամբ էլ չի հաստատվել Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը: Եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է՝ «Մ. Սարգսյանը կարող էր ինքնասպանություն գործել ինչպես իր իսկ կողմից կախվելու միջոցով, այնպես էլ, չի բացառվում, մեկ այլ անձի կողմից»:
Մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա ձեռագիր գրառումները իր կողմից չեն կատարվել:
Վրաստանում գոյություն ունի միջավայր, որն անհրաժեշտ է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ԵԽԽՎ-ն, որի պատվիրակությունը սեպտեմբերի 13-14-ը գտնվել է Թբիլիսիում՝ գնահատելու նախընտրական միջավայրը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Նրա սպանության գործը բացահայտված չէ, մասնավորապես այն պատճառով, որ զենքի վաճառքից առաջ անձնական տվյալների ստուգում չի անցկացվել»:
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան ձեռք բերել թմրանյութեր:
Ենթաստամոքսային գեղձն օրգան է, որը իրականացնում է միաժամանակ 2 գործառույթներ՝ մարսողական և հորմոնային։ Հետևաբար, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի յուրաքանչյուր խախտում կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն՝ մարսողության, այլև՝ օրգանիզմում արտազատվող հորմոնների վրա:
Ներկայումս Թուրքիայի ԶՈՒ-ն, կիրառելով հաուբիզներ և ռմբակոծիչներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին՝ հեշտացնելով ցամաքային զորքերի հարձակումները, որոնց մասնակցում է Թուրքիայի բանակի 200 և Սիրիայի ազատ բանակի 2500 անդամ։
«Եթե նայենք նախորդ տարվա ցուցանիշները, ապա դրանք բավականին համեստ են` շուրջ 280 մլն դրամ, որից 80 մլն-ը արտահանումն է, իսկ 200 մլն-ը` ներմուծումը: Եվ չնայած նրան, որ այս տարի արտահանման տեսանկյունից ունենք մոտ 3 անգամ աճ, կարծում եմ` այդ թվերը հեռու են այն նշանակետից, որ մենք կցանկանայինք ունենալ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Հարությունյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել նախագահների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաև պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ ընդլայնված ձևաչափով:
2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի, քննության առնվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի պաշտպան Տանյա Հակոբյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 17-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:
«Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»:
«Էրդողանը վախենում է, որ Ռոջավայի, այսինքն՝ Սիրիայի Քրդստանի գոյությունը կոգեշնչի Թուրքիայի քրդերին՝ զարկ տալու այստեղ ինքնավարություն հաստատելու իրենց ջանքերին»։
«Եթե 2006-2009 թվականներին թուրք այցելու էր գալիս թանգարան, ապա դա մեծ իրադարձություն էր, մտածում էինք, թե ինչպե՞ս է համարձակվել է գալ: Հիմա պատկերն այլ է: Նախկինում անհատ թուրքեր էին գալիս Հայոց ցեղասպանության թանգարան, հիմա նկատվում է, որ թուրքերից բաղկացած զբոսաշրջային խմբեր են այցելում թանգարան: Դա կարևոր հանգամանք է, ի վերջո, այն ինչ մենք ներկայացնում ենք, միայն հայերի պատմությունը չէ, դա նաև Թուրքիայի պատմությունն է: Եվ ազգությամբ թուրքերը մեզ մոտ ծանոթանում են իրենց պատմությանը»,-ասաց Հայկ Դեմոյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր» հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին: