Ֆուտբոլիստ, ով նախընտրում է էժան սնունդ, բայց թանկարժեք մեքենաներ. Mercury Press-ը՝ Մխիթարյանի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ բրիտանական պարբերականների ուշադրության կենտրոնում:
Mercury Press-ի լուսանկարիչները նկարել են հայ ֆուտբոլիստին, երբ նա գնումներով դուրս է եկել «Sainsbury’s» խանութից:
Այս խանութը համարվում է բյուջետային: Պարբերականի լրագրողներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ Մխիթարյանը սնունդ է գնում հենց նման խանութից՝ չնայած շատ բարձր աշխատավարձին:
Սակայն պարբերականը նշում է նաև, որ Մխիթարյանը նույնչափ համեստ չէ, երբ խոսքը գնում է մեքենաների մասին:
Ավելի ուշ պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որտեղ պատկերված է անգլիական ակումբի մյուս աստղ՝ Դավիթ դե Խեան, ով նույնպես օգտվում է խանութների նույն ցանցից:
Սիրարփի Աղաբաբյան