
Apple-ի աշխատակիցը պատմել է iPhone 8-ի մասին

Apple-ի աշխատակիցը լրագրողներին պատմել է Apple-ի նոր սմարթֆոնի վրա կատարվող աշխատանքի մանրամասները, որը ենթադրաբար կստանա iPhone 8 անվանումը: Այս մասին հաղորդել է Business Insider-ը:
Ընկերության՝ Իսրայելի գրասենյակի աշխատողի խոսքով՝ Apple-ը պլանավորում է հրաժարվել iPhone 7s միջանկյալ մոդելից: Իր գործընկերներն աշխատում են գաջեթի արմատական դիզայնի վրա, ուստիև այն կստանա iPhone 8 անվանումը: Մասնավորապես, ինժեներները պլանավորում են ազատվել դիսփլեյի շրջանակներից:
MacRumors-ի տվյալներով՝ Apple-ի նոր սմարթֆոնը կթողարկվի 2017 թվականին և լովին պատրաստված կլինի ապակուց: Այն կստանա անշրջանակ էկրան, իսկ մատնադրոշմների տվիչը, բարձրախոսը և ճակատային խցիկը տեղադրված կլինեն դիսփլեյի մեջ:
Սեպտեմբերի սզբին Apple-ը ներկայացրել է նոր iPhone 7-ը և iPhone 7 Plus-ը: