Ջեյմի Վարդին խաղերից առաջ խմում է կես շիշ պորտվեյն և 3 շիշ Red Bull
«Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ դա պատահեց, բայց 2016-16թթ. մրցաշրջանի յուրաքանչյուր խաղից առաջ մեկ բաժակ պորտվեյն խմելը ես ընդունեցի՝ որպես կանոն: Ես սնահավատ չեմ, բայց երբ «Սանդերլենդի» դեմ առաջին իսկ խաղում ես գոլ խփեցի, որոշեցի ոչինչ չփոխել:
Ես ուղղակի վերցնում էի դատարկ շիշ, լցնում էի այնտեղ պորտվեյն և դանդաղ խմում էի հեռուստացույցի առջև: Այդպես ինձ ավելի հեշտ էր լինում քնել խաղերից առաջ»,- Վարդիին է մեջբերում Independent-ը:
Եթե պորտվեյնն օգնում է Վարդիին քնել, ապա Red Bull-ն օգնում է թարմանալ: Առաջին շիշ Red Bull-ը նա խմում է դեռ նախաճաշից առաջ, երկրորդը՝ նախավարժանքից առաջ, իսկ երրորդը՝ դաշտ դուրս գալուց առաջ:
«Երեք շիշ Red Bull-ը, կրկնակի էսպրեսոն, խոզապուխտով ձվածեղը ստիպում են ինձ վազել՝ ինչպես սկյուռ»,- ավելացրել է «Լեսթերի» հարձակվողը:
Անգլիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանի 6 տուրերում Վարդին դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
2015-16թթ. մրցաշրջանի 36 խաղերում 29-ամյա հարձակվողը խփել է 24 գնդակ և կատարել է 8 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը