Բաժիններ՝

Ինչպես են կատուները նվաճել աշխարհը

Հազարավոր տարիներ առաջ կատուներն առաջացել են՝ ինտերնետ մշակույթին տիրելու համար: Նման՝ առաջին հայացքից զավեշտալի թեզ է ներկայացրել scientificamerican.com կայքը՝ հղում անելով հնագույն կատուների ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքներին, որոնց համաձայն՝ այդ կենդանիները հին Եվրասիայից և Աֆրիկայից են հասել մինչև մեր ժամանակներ: Հետազոտության ընթացքում, որի արդյունքները ներկայացվել են սեպտեմբերի 15-ին կայացած կոնֆերանսի ժամանակ, ուսումնասիրվել է ավելի քան 200 կատվի ԴՆԹ, որոնց մի մասն ապրել է մոտավորապես մ.թ.ա. 15.000 տարի առաջ, մյուսները՝ 18-րդ դարում: Հետազոտողները քիչ բան գիտեն կատուների ընտանի լինելու մասին: Այս իմաստով ակտիվ բանավեճ է ընթանում՝ արդյո՞ք տնային կատուն իրականում ընտանի կենդանի է, թե՞ ոչ, քանի որ նրանց պահվածքն ու անատոմիան հստակորեն տարբերվում են վայրի կատվազգիներից:

«Մենք չգիտենք հնագույն կատուների պատմությունը, ծագումը, բազմացումը»,- ասել է Էվա Մարիա Գեգիլը, ով Փարիզի համալսարաններից մեկում զբաղվում է ժառանգականության էվոլյուցիայի տեսությամբ: Հին եգիպտացիները, հնարավոր է, ընտրելացել են վայրի կատուներին մոտ 6000 տարի առաջ: Հետագայում եգիպտական դինաստիաները կատուներին մումիաների են վերածել: Հնագույն կատուների ԴՆԹ-ների նախկին հետազոտություններից մեկը ներառել է մումիայի վերածված երեք եգիպտական միտոքոնդրիալ ԴՆԹ-ն:

Կատվազգիները ճանապարհորդում են

Հետազոտությունն անցկացնող այս թիմը հիմնվել է նույն սկզբունքների վրա, սակայն մեծացրել է ուսումնասիրության ոլորտը: Ուսումնասիրվել է 209 կատվի միտոքոնդրիալ ԴՆԹ Եվրոպայից, Միջին Արևելքից և Աֆրիկայից: Օրինակները ներառում են Մեզոլիթի դարաշրջանը, երբ մարդիկ ապրել են՝ որպես որսորդներ, և հասնում մինչև 18-րդ դար: Հեղինակները նշում են, որ կատուների բազմացումը տեղի է ունեցել երկու ձևով: Միջին արևելյան վայրի, հատկապես միտոքոնդրիալ ծագում ունեցող կատուները ֆերմերական հասարակությունից հասել են Արևելյան Միջագետք: Գեգլը ենթադրում է, որ հացահատիկների պաշարը կապված է վաղ ֆերմերային հասարակությունների հետ, որոնք գրավել են կրծողներին: Սրանք էլ իրենց հերթին՝ գրավել են վայրի կատուներին: Տեսնելով կատու ունենալու առավելությունները՝ մարդիկ պետք է որ սկսեին ընտելանալ ու ընտելացնել այս կատուներին:

Հազարավոր տարիներ անց կատուները լայնորեն տարածվեցին Եվրասիայում և Աֆրիկայում:

Հետազոտողների թիմը վերլուծությունների արդյունքում պարզել է, որ մինչև միջնադար կատուները մուտացիայի չեն ենթարկվել: Ըստ նրանց՝ ժամանակակից կատուների գենոտիպը լավ ուսումնասիրված չէ՝ ի տարբերություն շների: Օքսֆորդի հանդիպումներից մեկի ընթացքում հայտարարվել է այն մասին, որ պատրաստվում են ուսումնասիրել 1000 շան և գայլի ԴՆԹ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս