Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոյի և Էնթոնի Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 26-ին

Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի միջև մենամարտի հետաձգումից հետո ուկրաինացու թիմը մտադիր է կազմակերպել մենամարտ ևս մեկ բրիտանացի բռնցքամարտիկի՝ Էնտոնի Ջոշուայի հետ:

Կլիչկոյի մարզիչ Բերնդ Բենտեն հաղորդել է, որ կողմերն արդեն հասել են ֆինանսական պայմանավորվածության:

«Էնտոնի Ջոշուայի պրոմոուտերը և ես արդեն պայմանավորվել ենք ֆինանսական հարցերի վերաբերյալ: Հիմա ամեն ինչ մի փոքր կախված է բռնցքամարտի կազմակերպություններից, բայց մենք ցանկանում ենք անպայման կազմակերպել այդ մենամարտը»,- ասել է Բենտեն:
Բռնցքամարտիկների TV-գործընկերները՝ Sky Sports-ը Բրիտանիայում և RTL-ը Գերմանիայում, շահագրգռված են այդ մենամարտի կայացման մեջ: Ջոշուայի թիմն ամրագրել է դահլիճ Մանչեսթերում նոյեմբերի 26-ի համար:
Հիշեցնենք, որ Ջոշուան IBF տիտղոսի մրցանակակիրն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս