
Ցավազրկողների օգտագործումը մեծացնում է սրտի անբավարարության վտանգը. փորձագետներ

Սովորական ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը մեծացնում է սրտի անբավարարության վտանգը. այս եզրակացության են եկել The British Medical Journal –ում հրապարակված հետազոտության հեղինակները, տեղեկացնում է BBC-ն:
Վտանգ են ներկայացնում նեստերոիդային հակաբորբոքային պրեպարատները (NSAID)՝ սովորական ցավազրկողներ, որոնք կան գրեթե յուրաքանչյուր տնային դեղատուփում:
Այս կատեգորիային են պատկանում տարածում գտած զավազրկողներից շատերը, օրինակ՝ իբուպրոֆենը, նապրոկսենը եւ դիկլոֆենակը: Այս ցավազրկողները վաճառվում են տարբեր առեւտրական անվանումներով, օրինակ՝ «Նուրոֆեն», «Ադվիլ», «Վոլտարեն» և այլն։
Ուսումնասիրության մեջ, որը կատարել են Միլանի Բիկոկա համալսարանում, վերլուծվում են 10 մլն մարդու տվյալները, որոնք ընդունել են այդ դեղամիջոցները: Հետազոտության մասնակիցների միջին տարիքը 77 է: Նրանց թվում եղել են Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներ: