Բաժիններ՝

Աշխարհի 14 ամենաշքեղ զբոսանավերը

Insider.pro-ն կազմել է աշխարհի 14 ամենաշքեղ զբոսանավերի ցանկը։

1. Mercedes-ը միավորվեց նավեր արտադրող Silver arrows marine ընկերության հետ՝ այս զբոսանավը ստեղծելու համար։ Արտադրվելու է զբոսանավի ընդամենը 10 օրինակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1.7 մլն դոլար։ Նստատեղը նախատեսված է 10 մարդու համար։

b068c00ef

b068c12f7

2. Microsoft ընկերության հիմնադիրներից Պոլ Ալենը Octopus անունը կրող այս զբոսանավի սեփականատերն է։ Այն գնելու համար Ալենը 200 մլն դոլար է ծախսել։ Զբոսանավի վրա կա լողավազան, երկու ուղղաթիռ և կինոթատրոն։ Նավի վրա կա նաև բասկետբոլի դաշտ և ձայնագրման ստուդիա։

b068c28b8

b068c3781

3. Այս զբոսանավի նախագիծը մշակվել է ճարտարապետ Յահի Հադիդի և նավեր արտադրող գերմանական Blohm+Voss ընկերության համատեղ ջանքերով։ Այս նախագծով կառուցվելու է 5 զբոսանավ, որոնց երկարությունը կազմելու է 89 մետր։ Նախատեսված է դրանում կառուցել լողավազան և ջակուզի։

b068c948d

b068ca28a

4. Նախորդ տարի Ջեյ Զին և Բեյոնսեն սեպտեմբերյան իրենց հանգիստն անցկացրին այս զբոսանավի վրա, որը հայտնի է Galactica Star անունով։ Զբոսանավի արժեքը կազմում է 73 մլն դոլար. այն տեղավորում է 12 մարդ։

11a4144a5

11a4145df

5. Վերջերս Heesen ընկերությունը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ Galactica Super Nova զբոսանավը։ Այն կունենա 6 մետր խորությամբ լողավազան։ Զբոսանավի արժեքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում։

b068cc75b

b068df64e

6. 90 մետրանոց Moonstone զբոսանավը տեղավորում է 12 անձի։ Այն ունի լողավազան, մարզասրահ, ջակուզի, սպա, կինոթատրոն և տարածք ուղղաթիռի համար։

b068e178b

7. Silver Fast զբոսանավը կարող է 18507 կմ տարածք անցնել միայն մեկ լիցավորմամբ։ Նախնական արժեքը կազմում է 90 մլն դոլար։ Մինչ այժմ, սակայն, անհայտ է, զբոսանավը կարտադրվի՞, թե՞ ոչ։ Նախատեսվում է կառուցել 9 խցիկ, սոլյարի, բաց կինոթատրոն, տարածք ուղղաթիռի համար և 8 հոգու համար նախատեսված ջակուզի։

11a416db4

b068e5f8b

8. Ավտոմոբիլային հայտնի դիզայներ Հենրիկ Ֆիսկերը զբոսանավ է կառուցում, որում նախատեսում է կառուցել սպա կենտրոն, մի քանի բար և ջակուզի։ Կարող է տեղավորել 12 ուղևորի և անձնակազմի 11 անդամի։ 2018թ. զբոսանավը կարող եք գնել 37 մլն դոլարով։

11a417406

b068e985f

9. Azzam՝ աշխարհի ամենամեծ մասնավոր զբոսանավը։ Սեփականատիրոջ անունը հայտնի չէ, սակայն շատերը ենթադրում են, որ այն պատկանում է Աբու Դաբիի թագավորական ընտանիքին։ Արժեքը գնահատվում է 600 մլն դոլար։

b068e7f02

b068ebe15

10. 106 մետրանոց այս զբոսանավի նախագծի մեջ մտնում են մարզասրահ և բար։ VIP համարը և 6 սենյակները տեղավորում են 18 մարդու։ Զբոսանավը ստացել է Stiletto անվանումը։ Նախատեսվում է կառուցել երկու լողավազան, որոնցից մեկը փոքրիկ ջրվեժ կունենա։

b068edd76

11a417e0d

11. Ռոման Աբրամովիչի զբոսանավը, որը հայտնի է Eclipse անունով, ըստ բամբասանքների, արժե 500 մլն դոլար։ Իր մեծությամբ այն աշխարհում երկրորդն է։ Կա 24 խցիկ հյուրերի համար, պարահրապարակ և մի քանի ջակուզի։

b068f0dcc

b068f19ee

12.Shaddai զբոսանավն առանձնանում է իր յուրահատուկ տեսքով։ Նախագծի հեղինակն իտալացի Գաբրիել Տերուցին է։ Նախագծի հեղինակն իտալացի Գաբրիել Տերուցին է։

b068f23e8

b068d985e

13. Sunseeker զբոսանավը ցանկում ներկայացվածների հետ չի կարող համեմատվել երկարությամբ, սակայն նրանց չի զիջում իր շքեղությամբ։ Այստեղ կա բար, ջակուզի։

b068d7f57

11a415833

14. Ascendance զբոսանավն առաջին անգամ հանրությանը կներկայացվի սեպտեմբերի վերջին Մոնակոյում։

b068d603e

11a415489

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս