Բաժիններ՝

IT-հսկաները միավորում են ստեղծել արհեստական ինտելեկտի զարգացման համար. The Guardian

Ամերիկյան հինգ IT-ընկերություններ՝ Google-ը, Facebook-ը, Amazon-ը, IBM-ն եւ Microsoft-ը, հայտարարել են արհեստական ինտելեկտի զարգացման համար ոչ առեւտրային գործընկերության ստեղծման մասին, տեղեկացնում է The Guardian թերթը:

Նոր կազմակերպությունն ստացել Է «Արհեստական ինտելեկտի ընկերություն՝ հանուն ժողովրդի ու հասարակության բարօրության» անվանումը: Ինչպես նշում է հրատարակությունը, միավորումը կզբաղվի հետազոտական գործունեությամբ, լավագույն պրակտիկաների առաջմղմամբ եւ տարբեր բնագավառներում հետազոտությունների արդյունքների հրապարակմամբ, ներառյալ էթիկայի, մարդու եւ արհեստական ինտելեկտի համատեղելիության եւ փոխգործակցության, կիրառվող տեխնոլոգիաների հուսալիության ու կայունության խնդիրները:

Ընդսմին, ինչպես ընդգծում է թերթը, գործընկերությանը չեն միացել Apple եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքի կողմից հիմնադրված OpenAI ընկերությունները, որոնք զգալի փորձ ունեն արհեստական ինտելեկտի մշակման բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս