Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ ապագայում Երկրի վրա տեղի կունենա աղետ, որից հետո մոլորակի վրա կյանքն անհնարին կլինի, ուստի մարդիկ պետք է վերածվեն «միջմոլորակային տեսակի», Մարսի վրա կառուցեն ինքնապահպանվող գաղութ եւ բնակություն հաստատեն այնտեղ: Մասքը կարծում է, որ առաջին թռիչքի պահից Կարմիր մոլորակում ինքնուրույն քաղաքակրթության ստեղծման համար կպահանջվի 40-ից մինչեւ 100 տարի:
Եթե Շվեդիայի քաղաքացիություն ունեք, ապա կարող եք ճամփորդել՝ ուր ցանկանաք. շվեդական անձնագիրն իրավունք է տալիս ճամփորդել աշխարհի 158 երկրում՝ առանց վիզայի։ Դրա շնորհիվ՝ երկրի տարածքից դուրս հանգստանալը շվեդների համար ավելի էժան և պարզ է դառնում՝ այլ երկրների քաղաքացիների համեմատությամբ։
Ակնախոտը՝ որպես աչքի հետ կապված տարբեր խնդիրների լուծման միջոց, օգտագործվել է դեռ 14-րդ դարից սկսած։ Դրա լատիներեն անվանումը՝ եվփրասիա, ծագել է հունարեն «euphrosyine» բառից, որը նշանակում է՝ երջանկություն, ուրախություն։ Գոյություն ունի լեգենդ այն մասին, որ հին հույներն այս բույսն օգտագործել են աչքի տարբեր վարակները բուժելու, երջանկություն ստեղծելու համար։ Այս բույսին վերագրվել է նաև աչքի տեսողությունը պահպանելու և դրանով հիվանդին ուրախություն բերելու հատկություն։
Կառավարությունը կարծես քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին Կանադայում իրենց շրջագայության երրորդ օրն այցելել են Բրիտանական Կոլումբիայի անձրեւային անտառի բնիկների բնակավայր, որը գտնվում է երկրի խաղաղօվկինոսյան ափին:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս: Հ
ՀՀ կառավարությունը նախատեսում է չեղյալ համարել Հայաստանի զարգացման հիմնադրամին 80 մլն դրամ հատկացնելու մասին գործադիրի 2016 թվականի փետրվարի 18-ի որոշումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
Գյուղական համայնքում երիտասարդների կյանքը միապաղաղ է անցնում: Չկան ժամանցի վայրեր, պուրակներ, նաեւ աշխատատեղեր: Գյուղերում երիտասարդների հիմնական զբաղմունքը հողագործությունն է կամ անասնապահությունը:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ, ընդ որում` նրանց 26.3 տոկոսը եկել են ԱՊՀ երկրներից, 23.4 տոկոսը` ԵՄ երկրներից և 50.3 տոկոսը` այլ երկրներից: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջի կների 22,3 տոկոսը ժամանել է ՌԴ-ից, 17,8 տոկոսը` Իրանից, իսկ 10,1 տոկոսը` ԱՄՆ-ից:
Իրական արվեստը հակահամակարգային արվեստն է ու հակաիշխանական արվեստն է։ Իրական արվեստը պետականաշեն է ու պետականասպասարկ, բայց հակաիշխանական է ու հակապետական՝ այն իմաստով, որով իշխանությունն իրեն նույնացնում է պետության հետ։
Ապահովագրություն՝ նշանակում է ծառայության գների կտրուկ աճ
Գյումրիում Հարությունյանների երեք անձից բաղկացած ընտանիքն հայտնվել է դրսում, նրանք ապրում էին Խրիմյան Հայրիկ փողոցի 237/327 հասցեի տնակում: Սեպտեմբերի 22-ին հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է նրանց կիսավեր կացարանը:
ԿԲ-ի կողմից վերջին ժամանակների համար սովորաբար զգուշավոր 0,25%-ի փոխարեն՝ այս անգամ 0,5%-ով նվազեցումն ինչ-որ չափով պայմանավորված է նաև նոր վարչապետի կողմից տնտեսությունն արագ տեմպերով աշխուժացնելուն ուղղված քայլերի տրամաբանությամբ: Այնուամենայնիվ, նշենք, որ 6,75%-ը դեռևս բարձր մակարդակ է տնտեսությանն ակտիվ վարկավորելու համար: ԿԲ-ը ընդամենը մի քանի տարի առաջ այս մակարդակից ավելի ցածր տոկոսադրույքներ էլ է սահմանել:
«Չելսիի» սեփականատերը մարզչի հետ ճաշել է թիմի մարզաբազայում:
Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:
Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսը կտակել է իր աչքերի եղջերաթաղանթները նվիրաբերել փոխպատվաստման համար: Այս մասին «Թել խա Շոմեր» կլինիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պերեսի բուժող բժիշկ եւ փեսա Րաֆի Վալդմանը:
2015թ. հոկտեմբերի 8-ին Յուրգեն Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը»: Գրեթե 1 տարի անց Sky Sports-ը հրապարակել է թիմի վիճակագրությունը գերմանացի մարզչի ղեկավարությամբ:
Եթե երբեք չեք լսել մորինգա ծառի մասին, ապա պետք է իմանաք, որ սա աշխարհում ամենաօգտակար ծառերից մեկն է։ Այն վիտամին C-ի, սպիտակուցների, ճարպերի, կալիումի, երկաթի և այլ կարևոր նյութերի աղբյուր է։ Նրա արմատը, տերևները, ծաղիկներն օգտագործվում են՝ որպես սննդային հավելում, ինչպես նաև՝ մաշկի համար նախատեսված խնամքի միջոցների և կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում։
Եթե վարչապետը չլինի այն կուսակցության ղեկավարը կամ առնվազն անդամը, ում կողմից ինքն առաջադրվում է վարչապետի պաշտոնին, նա չի կրի քաղաքական պատասխանատվություն այդ կուսակցության նախընտրական ծրագրի կատարման համար, որի օգտին այդ կուսակցությունը ձայն է ստացել ընտրողներից, հետևաբար նա կարող է վարել քաղաքական իմաստով ոչ կանխատեսելի և ամբոխահաճո քաղաքականություն՝ թուլացնելով պետական կառավարման համակարգի հանրային վարկանիշը և ներքին միասնականությունը:
Ցանցահեններն սկսել են իրենց նպատակի համար օգտագործել լայն հասարակայնության հետաքրքրությունը Հոլիվուդի աստղեր Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծման դատավարության նկատմամբ: Համացանցում հայտնվել է վնասաբեր ծրագիր՝ քողարկված Փիթի հանկարծահաս մահվան վերաբերյալ կեղծ հաղորդագրությամբ:
Երբ որևէ մեկն ասում է, որ սա հաստատված ճշմարտություն է, ես անշուշտ ցանկանում եմ լսել, թե ում կողմից է այն հաստատված, որտեղ և որոնք են հիմքերը: Հակառակ դեպքում, ոչինչ էլ հաստատված չէ, քանի դեռ այն ապացուցված և հիմնավորված չէ:
Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության և սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակետային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին:
29-ամյա կինը հայտարարել է, որ ինքը բռնաբարության զոհ է դարձել, երկու երիտասարդներից մեկը նրան փորձել է բռնաբարել, իսկ մյուսը՝ բռնաբարել է:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում չի մասնակցի Եվրոպայի լիգայի շրջանակում կայանալիք ուկրաինական «Զարյա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 29-ին: Այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Ես սփյուռքահայ մտավորականությանը տեղյակ չեմ, չեմ ճանաչում: Դուք մի երեք անուն եք տալիս, դա դառնում է Վիլյամ Սարոյա՞ն կամ Արշիլ Գորկի՞, Ռուբեն Մամուլյա՞ն: Թե՞ արդեն այդ հաստիքացուցակում ով այս աշխարհից գնում է թափուր տեղերը նշված են՝ ով պետք է լինի, էդ ինչ բան է, մասշտաբի հարց է չէ՞: Ազգ ներկայացնող մտավորականություն, էդ ովքե՞ր են, էդ երեք հոգի՞ն: Էդ ինչ ընդհանրացումներ են, չեմ հասկանում: Նրանք այդ հեղինակությունը չունեն, ով որ լավ կիթառ է նվագում, դառնում է հայ մտավորակա՞ն»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Պետության Նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա ժողովրդի ականավոր քաղաքական գործիչ, Իսրայելի Պետության նախկին Նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ:
Շվեյցարիայի զինված ուժերին պատկանող SuperPuma ուղղաթիռ է կործանվել Ալպերում, հայտնում է Reuters գործակալությունը։
Խմբային փուլի 2-րդ տուրում «աղվեսները» հաղթեցին «Պորտուին»: 2 տուրերի արդյունքում թիմը հավաքել է 6 միավոր և իր խմբում գրավում է առաջին տեղը: