Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Բաքվում գործողություն է իրականացվել թուրք ընդդիմադիրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ։
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից մեկնարկել է աշնանային արձակուրդը։ Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
Արարատի մարզից՝ Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1979 թ. ծնված Մամիկոն Ավանեսյանը «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում վթարի է ենթարկվել:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Փալմ-Սփրինգս հանգստավայրից ոչ հեռու, զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մահացել է 13 մարդ, մոտ 30-ը հոսպիտալացվել է։ Նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է BBC-ն։
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը հայտարարել է, որ «Ռուսաստանի գործողությունների նպատակն է վերականգնել Լեհաստանի նկատմամբ գերիշխանությունը», հայտնում է «Լեհական ռադիոն»։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է իր կնոջ՝ Սանդրա Ռուլովսի որոշումը, որը հրաժարվել է մասնակցել Զուգդիդիի շրջանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, որտեղ նա ներկայացում էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ անդամների առաջ ծառացած նոր մարտահրավերների մասին։
«Ռեալ Սոլթ Լեյքը»-ը 2:1 հաշվով պարտվեց հերթական տուրում, իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը ընդգրկված չէր թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինման դուրս եկավ խաղավարտին մոտ:
Մալթայից թռիչք իրականացրած թեթև մարդատար օդանավը, որը տեղափոխում էր Եվրամիության ներկայացուցիչներին, կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 23-ին մի քանի անհայտ անձ է ներթափանցել Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Կրծանիսի ուսումնական կենտրոն։
Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը, որը նախատեսում է խորհրդարանական հանրապետության անցում կառավարման նախագահական ձևի և որը մշակվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, մոտ ապագայում կմտցվի երկրի խորհրդարան, հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը կուսակցական ղեկավարության երկօրյա հանդիպումից հետո։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Թուրքական զորքերի ներխուժումը Սիրիայի տարածք ակնհայտ ագրեսիա է, որի դեմ սիրիական բանակը պայքարելու է բոլոր հասանելի միջոցներով, ասվում է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի դիմաց 1989 թ. ծնված Գեղամ Հ.-ն «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Զեմֆիրա Առաքելյանին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երկու զարմիկներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի աջակցությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարում։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԻՆ-ը կրկին հիշեցնում և հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք […]
Ադրբեջանում նոյեմբերի 22-ին մասնավորեցվելու է ևս 78 պետական ձեռնարկություն և օբյեկտ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Գույքի հարցերով պետական կոմիտեին։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակցին՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է «անհաջողակ»՝ քննադատելով նրա այն հայտարարությունը, թե ինքը կարող է պարտության դեպքում չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։
«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, որը մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ, օրերս ինքնասպանության փորձ է կատարել:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է արագ սննդի սպասարկման կետ:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը, որը ներկայումս գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, երբևէ պատկանել է Թուրքիային: Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի Բուրսա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարել է Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) 19 զինյալի ոչնչացման մասին:
Շաբաթ երեկոյան մահացել է WikiLeaks պորտալի տնօրեն Գևին Մաքֆեդիենը: Այդ մասին Twitter-ի միկրոբլոգի իր էջում հայտնել է կազմակերպությունը.
Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է սպանվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ նշելով, որ ճշտվում է նրանց գործունեության տեսակը։ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ բնակարանում դիեր են հայտնաբերվել՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի (14 հարկանի) տանիքից: