«Մոսուլը պատմականորեն պատկանել է Թուրքիային». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը, որը ներկայումս գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, երբևէ պատկանել է Թուրքիային: Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի Բուրսա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
«Անհրաժեշտ է հասկանալ, որ Իրաքը բազմաթիվ հին քաղաքներ ունի: Պատմականորեն նաև Քիրքուկն է եղել մերը, Մոսուլը»,- հայտարարել է Էրդողանը
Նա քննադատել է Արևմուտքի գործողությունները՝ նշելով, որ արևմտյան երկրները «բառացիորեն ոչինչ չեն արել» Իրաքի և Սիրիայի համար մինչ օրս:
«Նրանք դեռ ոչինչ չեն արել, նրանք խանգարել են այնպիսի անկեղծ ազգերի, ինչպիսին մենք ենք, ինչ-որ բան անել»,- ընդգծել է Էրդողանը: