Բաժիններ՝

«Կրեմլը ռազմական սպառնալիքի աղբյուր է Եվրոպայի համար». Լեհաստան

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը հայտարարել է, որ «Ռուսաստանի գործողությունների նպատակն է վերականգնել Լեհաստանի նկատմամբ գերիշխանությունը», հայտնում է «Լեհական ռադիոն»։

«Երկրում փոփոխությունները ազդում են ողջ աշխարհի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, և մեր դաշնակիցները տեսան, որ լեհերը ցանկանում են պաշտպանել իրենց անկախությունն ու ազատությունը»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման որոշումը պատմական նշանակություն ունի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար, քանի որ արդեն Ռուսաստանը չի որոշում, թե որ զորքերը իրավունք ունեն գտնվել Լեհաստանի տարածքում։

«Կրեմլը այսօր ռազմական սպառնալիքի աղբյուր է Եվրոպայի համար»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31