Վարչապետն արդարաբար չի հայտարարում, որ վերացնելու է պետական տոնացույցը ու բոլոր պաշտոնյաների կենսագրությունները պակասեցնելու է մեկ օրով՝ դրանցից հանելով ծննդյան օրերը, ու չի հայտարարում, որ պաշտոնյաների զավակներին արգելելու է մկրտվել ու ամուսնանալ ու հռչակել կնքահայրեր ու կնքամայրեր։
Ռուսաստանը մի շարք անհավասարաչափ բնույթի միջոցառումներ է նախապատրաստել ԱՄՆ պատժամիջոների հնարավոր խստացման պարագայում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ТАСС-ը։
«Մեր երկրպագուները ցնցող ձևով աջակցում էին մեզ՝ երգելով ամբողջ 90 րոպեների ընթացքում: Մենք վշտացրեցինք միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհում, հիմա նրանք իրենց շատ վատ են զգում: Ես շատ եմ ցավում և որպես՝ մարզիչ պետք է ներողություն խնդրեմ դրա համար»:
Մալթայի օդանավակայանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի կործանման պահը հայտնվել է տեսանյութում, որը Facebook-ում զետեղել է օգտատեր Լորան Ացոպարդին:
Ինչ-որ պահի նրանք դադարել են կապ հաստատել հարազատների հետ, որոնք խուճապ են բարձրացրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, չի նպաստում ոչ հումանիտար դադարներին, ոչ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մալթայում հոկտեմբերի 24-ի առավոտյան կործանված ինքնաթիռում ԵՄ-ի պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության (ԵԱՔԾ) պաշտոնական ներկայացուցիչը:
Ամերիկյան The National Interest-ում տպագրված իր հոդվածում լրագրող Բլեյք Ֆրանկոն գրում է, որ անցած շաբաթ New York Times-ում հոդված տպագրվեց փչովի մակետային կործանիչների մասին։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հանդես է գալիս այնպիսի դաշինք ստեղծելու օգտին, որի մեջ կմտնեին ՕՊԷՔ-ը եւ նավթ արտադրող մյուս երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ «աշխարհի ամենաազդեցիկ նավթընկերությունները», տեղեկացնում է Bloomberg-ը:
Վնասազերծում Դիլիջանում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանին՝ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության համար։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարված հանցագործության շարժառիթը։
ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցավով արձանագրեցի, որ Դուք էլ (ում նկատմամբ կարծես ինչ-որ չափով հավատ կա հասարակության որոշ մասի մոտ), չեք լսում նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը: Միանգամից ասեմ, որ այդ փաստից շատ վատ տպավորություն ստացա: Այս նամակիս արձագանքից կհասկանամ Ձեր՝ պատասխանատվություն ստանձնողի խոսքերին որքանով կարելի է վստահել: Շատ կուզենայի ԱԺ-ից ստացած տպավորությունս վրիպման արդյունք լիներ, որը յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել:
Իրաքի ռազմական հրամանատարությունը հերքում է Թուրքիայի մասնակցությունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողություններին, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով բանակի ներկայացուցիչների հայտարարությանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
ՌԵՆ ՏՎ-ի տրամադրության տակ տեսագրություն է հայտնվել Նոր Մոսկվայում գտնվող շենքերից մեկի բնակարանում Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարման վայրից:
Հնգամյա հակամենաշնորհային հետաքննությունից հետո Բրյուսելը պատրաստվում է ստորագրել նախագծային համաձայնագիր «Գազպրոմի» հետ, գրում է Financial Times-ը։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով շաբաթ երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 41ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Նշելով, որ հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ՝ Ալեքսեյ Գրիգորևն ընդգծել է, որ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: METRO AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր:
Հավարտ ձեռնադրության արարողության, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները նախազգուշացնող հայտարարություն էր արել` հայտնելով Ստամբուլում հնարավոր ահաբեկչության կամ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հնարավորության մասին:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռ ԳԱԼԱ-ն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործով և վճռեց մերժել ԳԱԼԱ-ի հայցը:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը խոստացել է բելառուսական պատվիրակության հետ քննարկել հանրապետության նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։
Հայտնի է դարձել, որ Մալթայում աղետի ենթարկված թեթևշարժիչանի ինքնաթիռում ենթադրաբար գտնվել է ԵՄ 5 պաշտոնյա, հայտնում է Times of Malta թերթը։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք կուսակցություն: Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, հայտնում է TASS-ը։
Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Մոսկվայի ոստիկանությունից:
Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը հայտնի է: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` վկայակոչելով Ռուսաստանի իշխանություններին:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 100 պատգամավոր: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 8 հարց, 7 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 130 հարց, 41 միջազգային պայմանագիր: