![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է Իրաքում PKK-ի 19 անդամի ոչնչացման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/turqia.jpg)
Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարել է Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) 19 զինյալի ոչնչացման մասին:
Հաղորդվում է, որ Շըրնաք նահանգի Դյուգյուն լեռան շրջանում սպանվել է 3 քուրդ զինյալ:
Հրետանային ու ականանետային հարվածներին զոհ է դարձել 15 քուրդ զինյալ, ոչնչացվել են նրանց թաքստոցներն ու զինապահեստները:
«Իրաքի հյուսիսում անօդաչու թռչող սարքի միջոցով ոչնչացվել է 4 ահաբեկիչ և ծանր վիրավորվել 2-ը»,- ասվում է Թուրքիայի ԶՈւ հաղորդագրության մեջ: