Բաժիններ՝

«Ինձ անհրաժեշտ է Պուտինի աջակցությունը». Էրդողան

Ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի աջակցությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ռոսիա-1» հեռուսատաալիքի «Իշխանության բանաձևը» ծրագրի ժամանակ, որի հաղորդավարը Միխայիլ Գուսմանն է։

Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանի հետ համագործակցության համար իրենք պատրաստ են ցանկացած քայլ ձեռնարկել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում բարեկամ պետություններ են։
«Որպեսզի հաղթահարենք առկա դժվարությունները, պետք է կենտրոնանանք խաղաղ գոյակցության վրա։ Գլխավոր նպատակը պետք է լինի մարդը, մարդիկ պետք է ապրեն խաղաղության մեջ։ Մենք գտնվում ենք միմյանցից ձայնի հեռավորության վրա։ Եթե ես բղավեմ, իմ ձայնը լսելի կլինի Սոչիում, եթե ինձ դիմեն Սոչիից, ես դա կլսեմ, այդքան մոտ ենք մենք միմյանց։

Կարծում եմ՝ մենք պետք է միասին զբաղվենք խաղաղ գործընթացով, լինենք միասնական և համերաշխ»,- հայտարարել է Էրդողանը՝ վերջում ռուսերեն ավելացնելով՝ «շնորհակալություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս